Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Վեճ՝ Էդգար Ղազարյանի և Վահե Ղալումյանի միջև

Վեճ՝ Էդգար Ղազարյանի և Վահե Ղալումյանի միջև
43
Այսօր, 16:36

«Այն ժամանակահատվածում, երբ Տավուշի մարզից տարածքներ էին հանձնվում Ադրբեջանին, դրանից առաջ դուք եք պաշտոնավարել և որպես մարզպետ լիարժեք վերահսկողություն եք ունեցել նաև այն տարածքների նկատմամբ, որոնք հիմա մեր՝ հայկական վերահսկողությունից դուրս են գտնվում։ Ստացվում է, որ դուք ապօրինի՞ եք պաշտոնավարել, ապօրինի տարածքների վրա իշխանություն եք ունեցե՞լ»,- դիմելով ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու ՔՊ-ական Վահե Ղալույանին՝ հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
«Տավուշի մարզից ոչ մի տարածք չի տրվել։ Տավուշի մարզն ունի 4 խոշորացված համայնք՝ 65 բնակավայր, եթե 65 բնակավայրից կտաք ձեր նշած 4 բնակավայրի անունները, այն ժամանակ կխոսենք»,- արձագանքեց Ղալումյանը։

Վեճ՝ Էդգար Ղազարյանի և Վահե Ղալումյանի միջև