Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Եթե 2018-ին Սերժ Սարգսյանը կրակեր, Մարտի 1-ին երանի էինք տալու». Նաիրա Զոհրաբյան

«Եթե 2018-ին Սերժ Սարգսյանը կրակեր, Մարտի 1-ին երանի էինք տալու». Նաիրա Զոհրաբյան
46
Այսօր, 13:00

«Վերջին տարիներին գրեթե չի եղել բնակավայր, որտեղ գնացած լինեմ ու ինձ ասած չլինեն՝ բա ինչի՞ Սերժը չկրակեց: Ամասիա գյուղից Գևորգ անունով մի տղամարդ ասում էր՝ թող կրակեր, ասացի՝ Գևո՛րգ ջան, պատկերացնո՞ւմ ես՝ քո գլխից մի մազ աջից թեքվեր ձախ, միջազգային հանրությունն ինչ կաներ»,- 168TV-ի եթերում ասել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, ըստ որի՝ շատերն ասում են՝ ինչո՞ւ Սարգսյանը 2018-ին կրակելու հրաման չտվեց: «Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե մի զոհ ունենայինք 2018-ին... Այո, սադրում էին, որ զոհ լինի... Ենթադրենք կրակեր, երկիր չէր լինելու, քաոս էր լինելու, երկիրը մի երեսուն տարի հետ էր ընկնելու, այսինքն՝ խոհեմ որոշում է կայացվել... Մարտի 1-ին երանի էինք տալու»,- հավելել է ընդդիմադիր գործիչը:

Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցը