«Դպրոցահասակ երեխաները դժվարությամբ են յուրացնում կարդացածը․ որտե՞ղ է խնդրի պատճառը»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ շրջապատում դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները չասեմ՝ բողոքում, ավելի ճիշտ՝ նեղվում են, որ իրենց երեխաները դժվարությամբ են յուրացնում կարդացածը։
Ժամերով նստում են դասագրքի առաջ, բայց հետո պարզվում է, որ չեն հասկացել՝ ինչ են կարդացել։ Դժվարանում են վերարտադրել նյութը, պատասխանել հարցերին, առանձնացնել հիմնական միտքը, հասկանալ խնդրի պահանջը կամ կիրառել նոր սովորածը մեկ այլ իրավիճակում։
Վերջին շրջանում հրապարակված մի շարք հետազոտություններ ևս, ինչպես ներկայացնում են ոլորտի մասնագետները, նույն պատկերն են արձանագրում։
Եթե սա իսկապես լայն տարածում ունեցող խնդիր է, ապա այն չի կարող մնալ միայն ծնողի, ուսուցչի կամ կոնկրետ երեխայի խնդիրը։ Սա կրթական համակարգի խնդիր է և, հետևաբար, պետական քաղաքականության հարց։
Բայց նախ պետք է հասկանալ՝ որտե՞ղ է խնդրի պատճառը։
Գուցե դասագրքե՞րն են։ Հնարավո՞ր է, որ դրանք չեն նպաստում երեխայի՝ կարդացածը հասկանալու, վերլուծելու և գիտելիքը կիրառելու կարողությունների զարգացմանը։
Գուցե երեխանե՞րն են աստիճանաբար հեռացել գրքից։ Չէ՞ որ նրանց առօրյան այսօր կառուցված է կարճ տեսանյութերի, պատկերների, արագ փոփոխվող տեղեկատվության և մի քանի վայրկյանում ստացվող պատասխանների շուրջ։
Կամ գուցե գաջեթներն ու տեսողական տեղեկատվության առատությունն այնքան են փոխել տեղեկատվություն ընկալելու մեր երեխաների ձևը, որ ուղեղը պարզապես սկսել է նախընտրել ամենահեշտ, ամենաարագ և նվազագույն ջանք պահանջող տարբերակը։
Մի բան անխախտ է․ կրթությունն ազգային անվտանգության հարց է։
Հետևաբար, եթե մեր երեխաների շրջանում իսկապես ձևավորվել է համատարած խնդիր, որոնց մասին ահազանգերը չեն դադարում, պետք է ուսումնասիրել պատճառները, լսել մասնագետներին, հասկանալ միջազգային փորձը և գտնել լուծումներ, որոնք կաշխատեն հենց մեր կրթական համակարգի համար։
Եկեք նաև միասին փորձենք հասկանալ՝ ի՞նչ է կատարվում մեր երեխաների հետ, որտե՞ղ ենք մենք կամ իրենք սխալվում և ի՞նչը պետք է փոխենք։
Եվ գուցե միասին կպարզենք, որ այս պատմության մեջ առանցքայինն այն է, որ ոչ թե երեխան չի ուզում կարդալ, այլ՝ կարդում է, բայց չի հասկանում»։

Ուսանողական ցույցերը տարածվում են նաև Բելգիայում. կան բազմաթիվ ձերբակալվածներ
30200:48
«Որտե՞ղ են նույնքան մեծ վերնագրերը, երբ ուսուցիչը միջազգային մրցույթում աշակերտի հետ հաղթանակ է գրանցում». Հայկուհի Հովհաննիսյան
138Երեկ, 22:54
Ուսանողների բողոքի ցույցեր Ֆրանսիայում. Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
60706.10.2026, 20:36
«Պահանջում եմ սույն կնոջը զրկել մանկավարժական գործունեություն իրականացնելու իրավունքից»․ Լիլիթ Ստեփանյան (տեսանյութ)
25606.10.2026, 15:24
«Մենք ուսուցիչ-արժեք գիտակցող ու հարգող հանրություն չենք»․ Հակոբ Բադալյան
32705.10.2026, 16:24
«Կրթության ոլորտի ղեկավարներն աշակերտների մեջ սերմանում են կապիտուլյանտական «Իրական Հայաստանի» գաղափարներ»․ Ոսկան Սարգսյան
33005.10.2026, 13:12
«Վստահ ենք, որ հայ ուսուցիչը կդիմադրի այն կառավարությանը, որը ցանկանում է գնալ նվաստացուցիչ զիջումների»․ «Ուժեղ Հայաստան»
29805.10.2026, 11:12
«Թիրախավորվում են ազգային արժեքները, խմբագրվում է պատմությունը»․ Գառնիկ Դանիելյան
29705.10.2026, 10:48