«Երբ Փաշինյանն ասում է՝ գնացեք, բիզնեսները ստուգեք, դրանից հետո՞ եք հասկանում, որ պետք է ստուգեք»․ լրագրողը՝ Էդուարդ Հակոբյանին

«Ուզում եմ հասկանալ ձեր կառույցի աշխատանքի մեխանիզմը․ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ պետք է գործարարները, նախկին իշխանության ներկայացուցիչները դատվեն, քրեական վարույթներ նախաձեռնվեն, ձեզ էլ ասում է՝ գնացեք, բիզնեսները ստուգեք. դրանից անմիջապես հետո՞ եք հասկանում, որ այդ մարդկանց բիզնեսները պետք է ստուգեք, փակեք, կապարակնքեք։ Ո՞նց հասկացաք, որ Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ մնացածների բիզնեսները պետք է ստուգեք, կապարակնքեք այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը որոշում է բարձրաձայնել այդ մասին»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին։ «Դուք չեք հետևո՞ւմ վիճակագրությանը։ Եթե դուք վիճակագրությունը նայեիք, այդ ստուգումների պատմությունը նայեիք, ձեր մտահոգությունը կվերանար, որովհետև դրանք եղել են նախորդող տարիներին, այս տարի. տարբեր փուլերի գործողությունների արտացոլումն է այն, ինչ դուք լսում եք»,- պատասխանեց պաշտոնյան:

«Երբ Փաշինյանն ասում է՝ գնացեք, բիզնեսները ստուգեք, դրանից հետո՞ եք հասկանում, որ պետք է ստուգեք»․ լրագրողը՝ Էդուարդ Հակոբյանին (տեսանյութ)
015:24
«Իշխանության կողմից խոստումներ էին տրվում, որ սահմանազատման արդյունքում ադրբեջանցիները հետ կգնան, բայց դա տեղի չի ունենում»․ լրագրողը՝ Սարգիս Խանդանյանին (տեսանյութ)
4514:18
«Եթե Փաշինյանն ասի՝ ՀՀ-ն պիտի կործանվի, որ Ադրբեջանն ապրի, Մարիա Կարապետյանը դրա մասին գաղափարական տեքստ կգրի»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5914:12
«Մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք». Դավիթ Իշխանյանը՝ Բաքվի բանտից (տեսանյութ)
8014:06
«Ադրբեջանը հետևում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացին»․ Բայրամով
9813:49
«TRIPP նախագծի իրականացումն առանց Ադրբեջանի մասնակցության անհնար է»․ Բայրամով
10913:43
«Միամտություն է կարծել, որ Զելենսկու օդային շանտաժը կարող է կոտրել Ռուսաստանին»․ Զախարովա (տեսանյութ)
10313:37
«Կխնդրեմ տիկին Կարապետյանին՝ մանրամասն ներկայացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունները»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7213:12