«Էս մարդիկ այդպես էլ չսովորեցին աշխատել արտաքին աշխարհի հետ». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Այսօր Իրանում աշխատանքային այցով գտնվող ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների պսևդո-նախարարը պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանից Հայաստան բիտումը պետք է հասցվի ավելի ցածր գնով: Պատճառաբանումը պարզ էր՝ Հայաստանում արագ տեմպերով զարգանում է ասֆալտի գործը, իսկ բիտումի բարձր գինը «որոշակի դժվարություններ է առաջացնում»:
Էս մարդիկ այդպես էլ չսովորեցին աշխատել արտաքին աշխարհի հետ: Այդպես էլ չհասկացան՝ ինչ բան է արտաքին հարաբերությունները, դիվանագիտական խոսույթը:
Նախ՝ նման գնային հարցեր ընդհանրապես չի կարելի քննարկել բաց հանդիպումների ժամանակ՝ մեդիաների ներկայությամբ: Դրանք խիստ կոմերցիոն բնույթի հարցեր են, որոնք ենթադրում են բացառապես կուլուարային քննարկում: Դրանց հանրայնացումն էական վնաս է հասցնում տվյալ դեպքում հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ ինչ-ինչ պատճառներից ելնելով Թեհրանը կարող է և չիջեցնել գինը:
Մյուս կողմից, պարադոքսը նրանում է, որ հայատյաց ռեժիմը զիջել է Գորիս-Կապան միջպետական մայրուղու 21 կմ հատվածը թշնամուն, պարալիզացրել այդ ուղղությամբ հայ-իրանական բեռնափոխադրումները, չի կարողացել հավուր պատշաճի ապահովել այլընտրանքային ճանապարհի տեխնիկական անվտանգությունը, ձախողել է բազմաթիվ հայ-իրանական նախաձեռնություններ, պամտության գիրկն ուղարկել Մեղրիի ազատ տնտեսական գոտին, խաղեր է տալիս Թեհրանի թշնամիների հետ, ու այդ ամենից հետո պահանջում է Թեհրանից գին իջեցնել Հայաստան մատակարարվող բիտումի համար»:

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
11811:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
538Երեկ, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
211Երեկ, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
29808.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
29008.09.2026, 17:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
24408.09.2026, 14:00
«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում»․ Թրամփ
91508.09.2026, 09:07
Ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»
21008.09.2026, 08:42