«Չեմ մեղադրում հայկական էն այթի ընկերություններին, որոնք, աճելով, տեղափոխվում են արտերկիր». Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող Սամվել Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզո՞ւմ եք տնտեսությունը զարգանա, ապա զարգացրեք IT ոլորտը, ներուժը դրեք IT-ի ոլորտի, պետք ա դուրս գանք 19-րդ դարից, պետք ա շատ ոլորտներ ռեֆորմների ենթարկվի, որ շատ մեծ ու գիգանտ ընկերություններ չխուսափեն ՀՀ գալուց կամ համագործակցելուց։
Խնդիրներ ունենք ու բավականին շատ։ Մեկ շաբաթ առաջ HS Rocket-ը գործընկերության պայմանագիր կազմեց ԱՄՆ-ում գտնվող այթի ընկերություններից մեկի հետ, բայց, ցավոք, երբ իմացան ՀՀ-ից ենք, մեզ հավելյալ շատ հարցեր տվեցին մասնավորապես՝ դատական համակարգի հետ կապված, իրենք ասում են, որ չեն վստահում մեր երկրի դատական համակարգին, ու իրենք ցանկանում են 100%-ով վստահ լինել, որ եթե դատական խնդիր առաջանա, ապա ամեն ինչ կլինի ըստ օրենքի տառին համապատասխան։
Հիմա ի՞նչ ա դուրս գալ, ես կամ պետք ա էդ պայմանագիրը չեղյալ համարեմ, կամ պետք ա նորից HS Rocket-ը տանեմ քցեմ օտար ափեր կամ էլ չգիտեմ։ Որովհետև ես ոչ մի երաշխիք չեմ կարող էդ մարդկանց տալ, որ մեր երկրում բոլոր ոլորտներն ըստ պատճաշ օրենքի կետերով վերահսկվում են։ Չգիտեմ էլ՝ արդյոք մենք ունե՞նք IT դատական էքսպերտիզա, թե՞ ոչ։ Ես իրենց հասկանում եմ։ Իրենք մտածում են՝ բա որ խնդիրներ առաջանան ու իրենք ցանկանան մեր դեմ հայց ներկայացնել կամ իրենց իրավունքները պաշտպանել և այլն, ի՞նչ ա լինելու, երբ նույնիսկ ԱԺ ու տարբեր ամբիոններից են փաստում որ մենք Դատական համակարգի խնդիր ունենք։
Ես չեմ մեղադրում հայկական էն այթի ընկերություններին, որոնք աճելով պարզապես տեղափոխվում են արտերկիր, որովհետև ստեղ հասնում ես մի կետի ու արդեն աճելը էլ քեզանից չի կախված այլ պետությունիցդ։
Պետություն ջան, ի՞նչ անեմ»:

«Արդյունաբերական արտադրանքի առաջարկ չունենք․ սա է պետական խայտառակությունը»․ Կարեն Ադոնց
12202:06
«Ազգային իշխանության անելիքներից մեկը պետք է լինի սոցիալական ցանցերի մուտքերը սահմանափակելը»․ Նաիրի Հոխիկյան
142Երեկ, 17:48
«Ռուսական շուկայում հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները». Գագիկ Ծառուկյան
177Երեկ, 12:18
«Իսկ տնտեսվարողների կրած միլիարդավոր դոլարների վնասն ո՞վ է փոխհատուցելու»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
153Երեկ, 11:24
«Ոչ մի բան չեն արել, դանակը հասել է ոսկորին, ինչ-որ օգնությունից են խոսում»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
19002.07.2026, 17:42
«Սահմանափակում են քաղաքացիների իրավունքները՝ առանց ապացուցված անհրաժեշտության»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
25702.07.2026, 02:06
«Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք*քմեջ անելու մաստեր-կլաս». Տիգրան Քոչարյան
27701.07.2026, 23:30
«Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերն անընդունելի են». Զախարովա
29001.07.2026, 20:24