ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը հանձնելու Ադրբեջանի առաջարկին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեռ մայիսի 10-ին հայտարարել էր, որ սահմանազատման գործընթացի արդյունքում Տավուշի շրջանի յոթ գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը կհանձնվի Ադրբեջանին:
Այս հայտարարություններից հետո թերթը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ ուղղելով հետևյալ հարցերը. 1. ի՞նչ պայմանավորվածություններ են առկա այս մասով ադրբեջանական կողմի հետ, 2. Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ պատասխան է տվել այս պահանջներին, 3. եթե ՀՀ-ն հրաժարվի այս պահանջները կատարելուց, ի՞նչ կլինի: Եվ, ահա, ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացել ենք ընդհանրական մի պատասխան, որում ասվում է. «Տեղեկացնում ենք, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքները պետք է հիմնված լինեն երկու կողմից ընդունված, իրավական ուժ ունեցող փաստաթղթերի ու քարտեզների վրա»:
Թերևս մեր երեք հարցերից ոչ մեկի պատասխանն այդպես էլ չտրվեց, ու անհասկանալի մնաց՝ Հայաստանը արդյոք հայտնել է իր անհամաձայնությունը մեզանից պահանջվող տարածքների վերաբերյալ, և ինչ արձագանք կա մեր մերժումից: Իսկ գուցե այդ տարածքները տալու մասով է՞լ է Նիկոլ Փաշինյանը մտադիր նշաձող իջեցնել. ԱԳՆ-ի պատասխանից ոչինչ պարզ չէ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
6101:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
6400:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
81Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
107Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
93Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
263Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
86Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
161Երեկ, 17:24