«Պատմությունը հաճախ ուղղակի երկսայր սուր է»․ Վահրամ Աթանեսյան
![]() 339 Ուրբաթ, 20 մայիսի, 2022 թ., 00:18 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Ադրբեջանի մասին ամենատարածված բնորոշումը, որ հատկապես ազգային-հայրենասիրական թևի պատմաբան-քաղաքագետներն են օգտագործում «արհեստածին պետությունն» է։ Այո՛, մինչև 1918թ․ մայիսի 28-ը աշխարհում Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել, այդ անվանման տակ հասկացվել է իրանական Ատրպատականը։ Բայց այդ ինչպե՞ս է պատահել, որ հայ ամենաազգային կուսակցությունը 1919թ․ մարտ ամսին մասնակցել է բրիտանական ռազմական ներկայացուցչության հովանու ներքո Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններին, ստացել մոտ մեկ տասնյակ մանդատ, իսկ կազմավորված կառավարության կազմում՝ զբաղեցրել նախարարական երկու աթոռ։ Գուցե պարզ զուգադիպություն է, բայց մի քանի ամիս անց՝ օգոստոսին, նույն բրիտանացիների համառ պահանջով Ղարաբաղի Ազգային խորհուրդը մուսավաթական կառավարության հետ ժամանակավոր համաձայնագիր է կնքել, որով հայկական Արցախը իրեն ժամանակավորապես, մինչև հարցը վերջնական լուծում կստանար Փարիզի խաղաղության վեհաժողովում, ճանաչել է «Ադրբեջանի սահմաններում»։ Պատմությունը, իրոք, հաճախ ուղղակի երկսայր սուր է»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
