«Այդ տղան իր տան հասցեն նշել է «Ֆեյսբուք»-ում՝ քաղաք Լիպեցկ». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «2022-ի հունվար-փետրվար ամիսներին Նիկոլ Փաշինյանի մոլի մի քանի երկրպագուներ ամեն տեսակի հայհոյանք ու սպառնալիք էին հրապարակային մակարդակում գրել իմ հասցեին, ինչի համար ՔՕ 137․1 հոդվածի ծանր վիրավորանքի մասով հարուցվեց քրեական գործ։ Նաիրի Հոխիկյանը ճանաչվել է տուժող, իսկ մի խումբ անձանց մեղադրանք է առաջադրվել։
Քրեական գործի շրջանակներում 2022թ․ մայիսի 13-ին ՔԿ Գեղարքունիքի քննչական մարզային վարչությունը որպես մեղադրյալ է ներգրավել Գավառի բնակիչ Արմեն Բադեյանին, նույն օրը հետախուզում հայտարարել նրան։
ՔԿ-ն պարզել է, որ Արմեն Բադեյանը 2020թ․ մարտին լքել է ՀՀ տարածքը։ Ապա՝ 2022թ․ մայիսի 17-ին ՔԿ-ն որոշում է կայացրել կասեցնել քրեական գործի վարույթը, քանի որ «կատարվել են բոլոր հնարավոր ու անհրաժեշտ քննչական գործողությունները, սակայն Արմեն Բադեյանի գտնվելու վայրը չի պարզվել»։
ՀՀ Քննչական կոմիտեին օգնելու համար տեղեկացնում եմ, որ Արմեն Բադեյանի գտնվելու վայրն իմանալու համար հանճար լինել պետք չի։ Այդ տղան իր տան հասցեն նշել է իր ֆեյսբուքյան էջում՝ ՌԴ, քաղաք Լիպեցկ։
ՔԿ-ի աշխատակիցների իրավապահ և օրինապաշտպան գործը հեշտացնելու համար նշեմ, որ Լիպեցկը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մերձակա բնակավայրերից է, հեռավորությունը 466կմ է։
Լիպեցկ քաղաքի շրջանային ոստիկանության հասցեն է՝ 398017, ул. Талалихина д. 9, Լիպեցկ քաղաքի շրջանային ոստիկանության պետն է Դմիտրի Գայդիդեյը։ Հեռախոս՝ +7(4742) 25-91-11, 25-92-02:
Այս տեղեկությունները նաև գրավոր տեսքով փոխանցելու եմ ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննչական մարզային վարչությանը՝ ավելի արդյունավետ կերպով գտնելու Նիկոլ Փաշինյանի օգտին աշխատող ու ատելություն, վիրավորանք տարածող այդ մարդուն՝ Արմեն Բադեյանին։ Հուսով եմ՝ այսքան տեղեկություններ ստանալուց հետո իրավապահ այս մարմինը, որը գործում է ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ իմ՝ Նաիրի Հոխիկյանի օրինական իրավունքները պաշտպանելու համար, չի փորձում քրեական գործը փակել ու կոծկել Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածով բացահայտ հանցանք գործած անձին պատժելու գործընթացը։
Օրենքի առաջ հավասար պետք է լինեն բոլորը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի թիմի անդամներն ու կողմնակիցները»։

«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
9601:00
Հաքերները գաղտնի զեկույցներ են հրապարակել Բեռլինի ԱԹՍ-ների նկատմամբ խոցելիության մասին
16100:00
«Սարսափելի է, որ Հայաստանի իշխանության բարձրաստիճան որևէ ներկայացուցիչ պատշաճ կերպով չի խոսում Ջերմուկի մարտերի մասին». Սոնա Աղեկյան
102Երեկ, 23:18
«Շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու ու դրա հետքերը ջնջելու փաստերը». Դանիել Իոաննիսյան
99Երեկ, 22:48
«Թե այս ժողովրդին անկախությունից ի վեր իրապես կրթած լինեին, իրար աջուձախ ամեն օր չէին փրթի». Վահե Գրիգորյան
86Երեկ, 22:30
«Ո՛չ առևտուրը, ո՛չ բարեկամական հարաբերությունները, ո՛չ խաղաղությունը նրանց չեն զսպելու, եթե դիմացն ուժ չլինի». Դավիթ Մանուկյան
87Երեկ, 22:12
«Արդյո՞ք Պրահայի հանդիպումից առաջ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակումը պայմանավորվածություն չէր». Նաիրի Հոխիկյան
101Երեկ, 22:00
«Արևմտամետների ու ռուսամետների կռիվը գաղափարախոսական առումով ի սկզբանե կեղծ է». Կարեն Վրթանեսյան
85Երեկ, 21:48