«Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ»․ Արմեն Գրիգորյան

Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա անդրադարձել է նաև հնչող քննադատությանը, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում․
Հարց. Մայիսի 22-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: Որոշ քննադատություն կա, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
Պատասխան. Դա առնվազն տարօրինակ քննադատություն է, որովհետև Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է: Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր և Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են և ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի և անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման և սահմանազատման, ինչպես նաև սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում:
Հարց. Իսկ Բրյուսելում որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսվո՞ւմ է:
Պատասխան. Ոչ, որովհետև, օրինակ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ և բարձրագույն մակարդակում ձեռքբերված պայմանավորվածությունների քննարկումները այդ ֆորմատով պիտի շարունակվեն: Նույնը կարելի է ասել նաև մյուս հարցերի մասին, որոնք ավելի մանրամասն քննարկվում են աշխատանքային ֆորմատներով: Հետեւաբար որևէ փաստաթղթի ստորագրում Բրյուսելում նախատեսված չէ: Ենթադրվում է, որ կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն:

«Արժանապատվություն չունեցող մարդն ուզում է, որ բոլորն իր պես նվաստ, կզած լինեն»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
312:36
«Իշխանությունն ասում է՝ հանուն ադրբեջանական քմահաճության պատրաստ ենք շարունակաբար զիջել և ուրանալ»․ Տիգրան Աբրահամյան
1312:30
«էդ մարդու մոտ կոշիկի նկատմամբ ֆետիշ նկատեցի»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
2312:24
«Հույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության». Թուրքիայի ՊՆ
2512:18
«Էսքան գնում-գալիս եք Փարիզ, ո՞նց է ստացվում, որ Ֆրանսիայի հետ առևտրի թիվն իջնում է». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
3512:12
«ՀՀ-ում միշտ եղել է ըմբռնում, որ պետական պաշտոնյային պետք է մի բան նվիրել, մի բան նրա համար պետք է ձրի լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4811:54
Հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին
4511:42
«Արևմտյան Ադրբեջանի խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3411:36