«Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա». Հակոբ Հակոբյան
![]() 376 Երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ., 16:48 ԱՀ ԱՆ կից միջգերատեսչական դատահոգեբուժական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր՝ վաղ առավոտից, մեր բազմահազար քույրերը և եղբայրները Երևանում դուրս են եկել փողոց պայքարի: Շատ շտապ հարկավոր է այս շարժումը վերածել ազգային-ազատագրական, արցախյան շարժման, իսկ եթե ոչ՝ դատապարտված ենք կործանման: Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ հրաժարական տա և փոխանցի իշխանությունն ընդդիմության լիդերներից մեկին, որպեսզի հնարավոր լինի անցումային կառավարություն ձևավորել, և շատ լուրջ դիվանագիտական առաքելություն իրականացնել: Սա է այս իրավիճակից միակ փրկության բանաձևը, էլ տեղ չկա, արդեն նահանջի տեղ չկա: Վերջին բրյուսելյան հանդիպմամբ, փաստորեն, բավարարված են Ադրբեջանի պահանջները, այլևս որևէ խոսք չկա դեռևս չլուծված ղարաբաղյան հակամարտության մասին, իսկ «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը վերացնում է Արցախի Հանրապետությունը որպես տարածքային և քաղաքական միավոր։ Կատարվածը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հարցում «նշաձողը իջեցնելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն արդեն իսկ Հայաստանի իշխանությունների նոր պաշտոնական քաղաքականությունն է, որով Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի աջակցումից։ Հայ ազգը պետք է կանգնեցնի նման քաղաքականություն վարող պետական համակարգի աշխատանքը: Հարկավոր է պետական համակարգին ստիպել հրաժարվել իրենց ազգակործան աշխատանքից: Պետք է աշխարհին ցույց տալ, որ անգամ եթե այս իշխանությունները ինչ որ բան ստորագրեն, կամ ինչ-ինչ համաձայնության գան Ադրբեջանի հետ, հայ ազգը հետ չի կանգնելու իր շահերից, համարելու է դրանք առոչինչ ու պայքարելու է հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար ինքնիշխանության համար»: Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
