Թարմացում՝ կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի վերաբերյալ
![]() 2676 Երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ., 16:12 Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների՝ սկսած մայիսի 7-ից այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, և ևս 90 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 17 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Սլովենիա)։ Հիվանդների մոտ հայտնաբերվել է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որի՝ մինչ այժմ արձանագրված մահաբերությունը, 1% է: Արձանագրված հիվանդների մոտ մահվան դեպքեր չեն արձանագրվել: Հիշեցնում ենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում: Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով: Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, ովքեր պատվաստվել են բնական ծաղկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղկից: Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով: |

Իսրայելը հրթիռակոծել է իրանական դեղագործական ընկերությունը, որն իր տեսակով երկրորդն էր աշխարհում
100Երեկ, 22:30
Բժիշկները հիվանդի աչքից հեռացրել են 20 սանտիմետրանոց որդ
55630.03.2026, 18:46
«Շրջանառվում է նախագիծ, ըստ որի՝ 30 գյուղական ամբուլատորիաներից պետք է մնա 9-ը»․ Անուշ Պողոսյան
58227.03.2026, 14:18
«Հայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա»․ Հրայր Կամենդատյան
61325.03.2026, 14:18
«Երկրի ղեկավարության համար ապահովագրական համակարգի ներդրումը մարդկանց «բերանը փակելու» միջոց է»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
64025.03.2026, 09:36
«Պոլիկլինիկաներում որոշ նեղ մասնագետների կաբինետները գլորվում են դեպի փակում». Գևորգ Գրիգորյան
76324.03.2026, 11:12
Կարճ տեսանյութերը հանգեցնում են թվային լոբոտոմիայի
137123.03.2026, 22:39
«ՀՀ կառավարությունը չունի որևէ խորքային առաջարկ, որը ենթադրում է տնտեսական կյանքում հիմնարար փոփոխություն». Հակոբ Բադալյան
51523.03.2026, 20:54
