«Ընդդիմությունը հայտնվել է «քաղաքական մատրիցայի» մեջ». Արսեն Թորոսյան
![]() 305 Չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ., 12:00 ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զուգահեռ իրականություններ կամ «քաղաքական մատրիցա» Շատերդ դիտած կլինեք հոլիվուդյան հայտնի «Մատրիցա» ֆիլմը, որտեղ հերոսները կարողանում են տեղափոխվել զուգահեռ իրականություններ և պայքարել միայն այնտեղ ապրող ինչ-որ էակների դեմ։ Հիմա մեր քաղաքական ընդդիմությունն ակնհայտորեն հայտնվել է «քաղաքական մատրիցայի» մեջ։ Նույնիսկ ոչ թե հայտնվել է, այլ հենց ինքն է ստեղծել։ «Մատրիցա» ֆիլմում, սակայն հերոսները կարողանում էին ինչ-որ գործիքների կիրառմամբ հետ գալ իրականություն։ Ցավոք սրտի մեր ընդդիմադիրները մոռացել են այդ գործիքների մասին և հենց իրենց թակարդն ընկել, ժողովրդական լեզվով ասած՝ «լռվել» իրենց մատրիցայում։ Քաղաքական այդ մատրիցայում պարալիզացվում է քաղաքը, խափանվում է պետական ապարատի աշխատանքը, երկիրը «կանգնում է»։ Իսկ իրական կյանքում մեր քաղաքացիների մեծ մասը, նայելով մեր մի խումբ այլ քաղաքացիների գործողություններին, որոնք առաջնորդվում են քաղաքական ընդդիմության առաջնորդների կողմից, տարակուսում է, թե ինչքան խորը կարող է լինել այդ առաջնորդների ողջամտության բացակայությունն ու ցավով հիշում, որ նրանցից մի քանիսը տասնյակ տարիներ երկիր են ղեկավարել՝ մեր երկիրը»։ Աղբյուրը` Արսեն Թորոսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
