«Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել
4660 Չորեքշաբթի, 25 մայիսի, 2022 թ., 17:36 «Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ զարգացումների վերաբերյալ. «Ս. թ. մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ԵԽ նախագահի տարածած հայատարարության կապակցությամբ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է. 1. 2020թ. նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը չէ, նույն հայտարարությամբ այն ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը՝ հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ տեղակայելով խաղաղապահ զորակազմ: Ուստի ռուսական ազդեցության գոտի Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումը, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, առանց Ռուսաստանի միջնորդության գործնականում անհեռանկար է և անպտուղ: 2. Հարավային Կովկասի բարդ էթնոքաղաքական հակամարտություններից ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման միակ փաստացի մանդատը կրում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և այս ձևաչափը շրջանցող, հատկապես՝ հիմնախնդրի նրբություններին խորթ մոտեցումներն անընդունելի են: Քանի որ Արցախի Հանրապետությունը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված չէ որպես ինքնուրույն սուբյեկտ և նրա անունից բանակցելու իրավունքով հանդես է գալիս Հայաստանը, ուստի ՀՀ իշխանությունները պարտավոր են՝ • բանակցային հիմնական սկզբունքների և տարրերի վերաբերյալ ստանալ Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանությունների համաձայնությունը, • ԼՂ հարցով բանակցություններ վարել կա՛մ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կա՛մ այլևս նախադեպ ունեցող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափում: Իսկ հարակից միջնորդությունների շահագրգիռ ջանքերը կարող են և պետք է ուղղված լինեն վերոնշյալ ձևաչափերի շրջանակում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը խրախուսելուն և աջակցելուն: 3. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հարցերի, ենթակառուցվածքների ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի, տնտեսական զարգացման հարցերում ԵԽ-ի ակտիվ միջնորդական ջանքերն ուղղված են Ադրբեջանի գազային ներուժի օգտագործմամբ Եվրոպայի՝ ռուսական կախվածությունից հաղթահարմանը: Նմանօրինակ փոխշահավետ ակնկալիքների համատեքստում ԵԽ-ն չի կարող միջնորդական հավասարկշռություն պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ուստի նրա կողմից ցանկացած միջնորդություն դրսևորվելու է Արցախի անվտանգային համակարգի բաղադրիչների զիջմամբ: Այս մասին վկայում է նաև ԵԽ նախագահի բառապաշարը, ով խուսափում է անգամ «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումից: Անընդունելի և անթույլատրելի են ՀՀ իշխանությունների կողմից որևէ միջազգային հանրույթի կամ միջազգային կազմակերպության՝ նմանաբովանդակ խոսույթի հանդուրժումն ու ներմուծումը ԼՂ հակամարտության կարգավորման օրակարգ: 4. Ադրբեջանի իշխանությունների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված համաձայնությունների չկատարումն ու ագրեսիվ հռետորաբանությունը հակադարձ համեմատական են տարբեր միջնորդությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: ԼՂ հակամարտության համապարփակ և վերջնական լուծումը հնարավոր է միայն Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության հետ հորիզոնական հաղորդակցության, ոչ թե վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ իրականացնելու, տեղեկատվական-հոգեբանական ահաբեկչություն կազմակերպելու, սողացող ագրեսիայի միջավայր ստեղծելու պայմաններում: «Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է օրախնդիր մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումները չարտացոլող գործողություններից ձեռնպահ մնալու իր հանձնառությունը, ինչի հիմնավորմամբ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հրաժարվել է միանալ ս.թ. մայիսի 24-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների տարածած հայտարարությանը»: Աղբյուրը` «Միասնական հայրենիք» կուսակցություն |
«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
67Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
108Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
104Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
120Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
123Երեկ, 17:24Մակրոնն Ուրսուլա ֆոն դեր Լայենին փոխարինող է փնտրում․ #Bloomberg
345Երեկ, 17:00Ժապարովն ու Ալիևը այցելել են օկուպացված Արցախ
164Երեկ, 16:00«Ուկրաինան շուտով կդադարի գոյություն ունենալ, եթե․․․»․ Լուկաշենկո
250Երեկ, 15:48