Նիդեռլանդները հրաժարվել է կատարել Ռուսաստանի պայմանը

Հոլանդական գազային թրեյդեր GasTerra-ն չի կատարի ռուսական «Գազպրոմի» պահանջները՝ անցնելու վառելիքի վճարման նոր սխեմայի, ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ռուսական գազը ռուբլով գնելու նոր պայմանները կարող են հանգեցնել Եվրոմիության կողմից սահմանված պատժամիջոցների խախտման, բացի այդ, «չափազանց շատ ֆինանսական և գործառնական ռիսկեր կան՝ կապված վճարման պահանջվող տարբերակի հետ»,- ասել է GasTerra-ն։
Ընկերության կարծիքով՝ ռուսական բանկում հաշիվներ բացելը և «ռուսական ռեժիմի կողմից դրանց նկատմամբ վերահսկողությունը» չափազանց մեծ ռիսկ է պարունակում։
GasTerra-ն հայտնել է, որ ի պատասխան՝ Գազպրոմը հայտարարել է մատակարարումների դադարեցման մասին։ «Սա նշանակում է, որ այս պահից մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը՝ պայմանագրի ժամկետի ավարտը, գնորդը չի ստանա մոտավորապես 2 միլիարդ խորանարդ մետր գազ»,- ասված է հաղորդագրությունում։ Հոլանդական ընկերությունից հայտնել են, որ պատրաստ են դրան:

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
7219:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
454Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
186Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
220Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
26305.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
23605.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
51702.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
51302.10.2026, 16:06