«Սա բացահայտ կոռուպցիա է»․ Սամսոն Գրիգորյան

«Կասեցում» շարժման ղեկավար, գործարար Սամսոն Գրիգորյանի գրառումը․ «Հաղորդում հանցագործության մասին
Նկարում նոր սերնդի ՀԴՄ սարքն է, որն ունի Պոս տերմինալի ֆունկցիա։ Հենց այս ֆունկցիայի համար մի քանի տարի առաջ ՊԵԿ-ը ստիպողաբար բոլոր տնտեսվարողներին այս սարքը ձեռք բերել հրամայեց։ Բոլորը ստիպված եղան այս սարքի համար 100.000-150.000 վճարել։
Հիմա ԿԲ պահանջով, բանկերը հրաժարվում են այս սարքերի վրա Պոս տերմինալ ակտիվացնել և պահանջում են գնել այլ մոդելի սարքեր, որոնք ներկրվել են արդեն հեղափոխությունից հետո։ Գագիկ Խաչատրյանի ժամանակ ներկրվածները փաստացի դառնում են ոչ պիտանի։
Ինքս երեք սարք եմ ձեռք բերել և ծախսել 450.000 դրամ, հիմա պետք է դրանք գցեմ աղբամանը և ևս 450.000 դրամով ձեռք բերեմ նոր երեքը։
ՀՀ կառավարություն, ՀՀ հատուկ քննչական ծառայություն,
ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտե, ՀՀ Գլխավոր Դատախազություն, սա բացահայտ կոռուպցիա է, ՀՀ բոլոր տնտեսվարողների նկատմամբ բացահայտ կեղծարարություն։
«ԿԱՍԵՑՈՒՄ» Քաղաքացիական շարժումը հորդորում է շատ շտապ այս խնդիրը լուծել՝ ԱՆՎՃԱՐ փոխարինել տնտեսվարողների ՀԴՄ սարքերը։ Այլապես իրականացվելու են անհնազանդության ակցիաներ, համատարած անկանխիկի օրենքի առհամարում և դատական հայցերի մեծ հոսք։ ՀՀ քաղաքացին և տնտեսվարողը քցվելու և տուգանվելու առարկա չեն։
Խնդրում եմ մաքսիմալ տարածել տվյալ հրապարակումը»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
259Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
56313.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
169313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61812.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
52412.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
40312.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
104711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
165011.08.2026, 21:04