McDonald's նոր ապրանքանիշի ներքո մեկ օրում Մոսկվայում կբացվի 15 վաճառակետ

Մոսկվայում հունիսի 12-ին McDonald's նոր ապրանքանիշի ներքո կսկսի գործել ոչ միայն Պուշկինսկայա մետրոյի կայարանի հայտնի կետը, այլև կբացվեն ևս 14-ը, հինգշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը։
Ըստ ինսայդերի՝ ռեստորանները կրկին աշխատում են մեծ թվով մատակարարների հետ: Ինչպես նախկինում, արտադրանքը մոտավորապես 98% ռուսական է:
Աղբյուրն ընդգծել է, որ հունիսի 12-ին Մոսկվայում բացման համար նախապատրաստվում է ընդհանուր առմամբ 15 կետ։ Նրանց թվում է «Պուշկինսկայայի» ռեստորանը։ Նաև ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը մենյուի հետ կապված որոշ մանրամասներ է բացահայտել։
«Մենյուում Mac-ով սկսվող անուններով ուտեստներ չեն լինի, բայց այլընտրանքային անուններով կլինեն ծանոթ ուտեստներ՝ Chicken Premier, Nuggets և Grand Burger, ֆրանսիական կարտոֆիլ, Cheeseburger և Caesar Roll. կփոխեն միայն փաթեթավորումը՝ առանց ֆիրմային դեղին «M» տառի»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, հունիսի 2-ին McDonald's-ի նախկին ստորաբաժանումը նոր հայտ է ներկայացրել Ռոսպատենտ՝ անվանման հաջորդ տարբերակի գրանցման համար։ Արագ սննդի ցանցը կարող է շարունակել գործել Ռուսաստանում՝ Our Place անվամբ։
McDonald's-ը դարձել է հսկայական թվով միջազգային ապրանքանիշերից մեկը, որը լքել է ռուսական շուկան Ուկրաինայում Մոսկվայի վարած պատերազմի պատճառով: Յեյլի համալսարանի տվյալներով՝ գրեթե հազար ընկերություն լքել է Ռուսաստանի Դաշնությունը։

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
619:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
447Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
182Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
217Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
26105.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
23505.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
51602.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
51202.10.2026, 16:06