«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել
![]() 578 Ուրբաթ, 03 հունիսի, 2022 թ., 23:54 «Հանուն Հանրապետության» կուսակցություն Ավելին՝ նշյալ քաղաքական ուժերը հայտարարել են, որ հայտարարությանը չմիացած գործող իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, և վերջինիս հետ կարող են վարվել, ինչպես ցանկանան։ «Հանուն հանրապետության» կուսակցությունը, կանգնած լինելով Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության անվերապահ պաշտպանության դիրքերում, արձանագրում է հետևյալը։ 1. Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, և որևէ քաղաքական ուժ չի կարող հավակնել խոսել ողջ ժողովրդի անունից։ Անցյալ տարի տեղի ունեցած ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերից յուրաքանչյուրը ժողովրդի կողմից ստացել է իր փաստացի հանրային կշռին և վստահությանը համարժեք քվե և, ըստ այդմ, կարող է խոսել միայն իրեն ձայն տված ընտրողների անունից։ 2. 2018-ի հեղափոխությունը մեկընդմիշտ փակել է ոչ ընտրական ճանապարհով իշխանափոխության՝ պետական հեղաշրջման ճանապարհը, ինչի հետ պարտավոր են հաշվի նստել հայաստանյան քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը։ Իշխանության հետ ցանկացած հակադրություն պետք է հանգուցալուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով և, ի վերջո, հերթական համապետական ընտրություններով։ 3. Արցախյան հարցի և հայ-թուրքական հարաբերությունների թեմայի շահարկումը ներկայիս փոթորկուն և անորոշ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային միջավայրում անխուսափելիորեն թուլացնում է Հայաստանը։ Հետևապես, անկախ ներքաղաքական տարաձայնություններից, բոլոր պետականամետ ուժերը պարտավոր են չհատել երկրի գոյութենական կարմիր գծերը։ Հայաստանի ներքին դիմադրունակության նմանօրինակ ջլատումն անդառնալի վնասներ կհասցնի թե՛ Հայաստանին, և թե՛ Արցախին։ Արցախը կարող է կանգուն լինել միայն ուժեղ և կայուն Հայաստանի գոյությամբ։ 4. Անթույլատրելի է հասարակության բևեռացմանն ու պառակտմանը տանող խորհրդարանական ընդդիմության վարքագիծը։ Իշխանությանը և իրենց հետ անհամաձայն քաղաքացիների անվանարկումը, հայհոյախոսությունն ու բռնությունն անհարիր են ժողովրդավարական պետությանը և երկիրը կարող են ընկղմել եղբայրասպան քաոսի մեջ։ Ավելորդ է անգամ խոսել, թե ինչ ողբերգական հետևանքներ դա կունենա հայոց պետականության համար։ Նման պարզ ճշմարտություններն անտեսող քաղաքական ուժերը կա՛մ խեղված պատկերացում ունեն պետության ինքնիշխանության և ժողովրդվարության մասին, կա՛մ գործում են Հայաստանի թշնամիների ուղղակի կամ անուղղակի ուղղորդմամբ։ 5. Նախընթաց ավելի քան քսան տարիներին ապօրինաբար կուտակված ահռելի կարողության բռնագանձման վերահաս վտանգը փողոցային ակցիաների ստվերային դիրոժորներ երկրորդ և երրորդ նախագահներին և իրենց շրջապատին տանում են պետականաքանդ հակադրության, որը կարող է հանգեցնել հենց իրենց նկատմամբ ժողովրդական դատաստանի, ինչն առայժմ բացառվում է՝ հենց գործող լեգիտիմ և ժողովրդավար իշխանության շնորհիվ։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը վճռականորեն մերժում է քաղաքական պայքարի հակասահմանադրական և ծայրահեղական մեթոդները և մեկ անգամ ևս ընդգծում ժողովրդավարական պետության կերտմանը մասնակից լինելու իր հավատամքն ու պատասխանատվությունը։ Կոչ ենք անում Հայաստանի ինքնիշխանությամբ, ժողովրդավարությամբ և ազատությամբ մտահոգ բոլոր քաղաքական ուժերին համախմբված ո՛չ ասել Ֆրանսիայի հրապարակում թևածող անցյալի բռնատիրության ստվերներին և քաղաքակիրթ մրցապայքարով ձևավորել ժողովրդավարական քաղաքական համակարգ՝ զերծ օտարահպատակ և հակաժողովրդավարական ուժերից և գործիչներից։ Մենք ունենք մեկ հայրենիք, որի անկախությունն ու բարեկեցությունը պետք է լինի իրավամբ հայաստանակենտրոն բոլոր քաղաքական միավորների հիմնական առաքելությունը»։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
