«Ո՞վ կպատկերացներ, որ կարտոֆիլի գինը կդառնա 800 դրամ, իսկ կաղամբինը՝ 450». Ն. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը գրում է. «Սպառողական ապրանքների խայտառակ թանկացումներ, որը մեկ անուն ունի՝ ԱՂԵՏ...
Մինչ հարգելի՛ իշխանությունն ու հարգելի՛ խորհրդարանական ընդդիմությունը գտնվում են իրար «Քոք» մաշեցնելու գործընթացի մեջ, իրականությունն ավելի մռայլ է, քան նրանց գոյությունը քաղաքական դաշտում։
Սպառողական ապրանքների խայտառակ թանկացումները դուրս են որևէ տրամաբանությունից ու վերահսկողությունից։
Որևէ մեկը հաշիվ չի տալիս, թե ի՞նչ է կատարվում շուկայում։
Ո՞վ կպատկերացներ, որ կարտոֆիլի գինը կդառնա 800 դրամ, իսկ կաղամբինը՝ 450։
Նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատ, այս տարի 8.4% գնաճ է արձանագրվել։
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ հացաբուլկեղենի և ձավարեղենի գնաճն ապրիլ ամսին կազմել է 15.7%, բրինձը թանկացել է 17.7%-ով, մակարոնեղենը՝ 26.5%-ով, տավարի և հորթի միսը՝ 10.6%-ով, խոզի թարմ և սառեցրած միսը 20.1%-ով, թարմ և պաղեցրած ձուկը՝ 24.7%-ով, կաթը՝ 12%-ով, պանիրն ու կաթնաշոռը՝ 20.8%, կարագը՝ 9.4%, ձիթապտղի յուղը՝ 3.3%։
Իսկ բանջարեղենի գները թանկացել են խայտառակ ձևով՝ 48.8%-ով։
Քաղաքական դաշտի բոլոր խաղացողները, իսկ իշխանությունը՝ հատկապես, պարտավոր են սթափվել և ցույց տալ, թե ինչպե՞ս ենք դուրս գալու այս իրավիճակից։
Երկիրը գտնվում է տնտեսական ծանր իրավիճակում, իսկ ապագան անորոշ է։
Մարդիկ շարունակում են հեռանալ հայրենիքից։
Այս տարի նույնպես գարնանային աշխատանքներին գյուղացին մնաց միայնակ իր հոգսերի հետ, իսկ դիզվառելիքի գինը դարձել է 1 լիտրը՝ 670 ՀՀ դրամ։
Գյուղատնտեսության ոլորտում ունենք նշանակալի անկում։ Այս տարի լուրջ ցրտահարություն է արձանագրվել։
Իշխանությունը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել, թե անցնող մեկ տարվա ընթացքում կոնկրետ ի՞նչ է արել մեր երկրում տնտեսության վիճակը բարելավելու ուղղությամբ և հստակ ընդգծի, թե իր նախընտրական ծրագրի կամ կառավարության ծրագրի կոնկրետ ո՞ր մասն է կյանքի կոչել։
Եթե ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով հազարավոր մարդիկ չգային Հայաստան՝ իրենց հետ բերելով ֆինանսական ռեսուրսներ՝ ի՞նչ արդյունքների մասին պետք է խոսեր այսօր կառավարությունը։
Իսկ ո՞վ ասեց, որ այդ մարդիկ մշտապես մնալու են Հայաստանում։
Այս ամենը խոսում է այն մասին, որ չկա արդյունավետ պետական կառավարում։
Տնտեսությունը զարգացնելու, կոնկրետ ոլորտային ռազմավարությունների վերաբերյալ որևէ հայեցակարգ գոյություն չունի։
Մինչև ե՞րբ պետք է մնանք այս ինքնախաբեության ընթացքի մեջ»:

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
6519:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
43519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
41919.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
198416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
147815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
81414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
186613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
82412.11.2026, 16:00