«Թուրք-ադրբեջանական «կառուցողական գործընկերների» վերջին շաբաթվա «խաղաղասիրական» գործողությունները». Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Քանզի ՀՀ ներկայիս «գերխաղաղասեր» իշխանությունն ինքնամոռաց վազելով սլանում է դեպի թուրք-ադրբեջանական «խաղաղություն դարաշրջան»՝ հարկ եմ համարում պարզապես հիշեցնել «հպարտ քաղաքացիներին», թե ինչ «խաղաղասիրական» գործողություններ են իրականացրել, օրինակ, միայն վերջին շաբաթվա ընթացքում իրենց թուրք-ադրբեջանական «կառուցողական գործընկերները»։
1. Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը կրկին հավակնություններ է արտահայտել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ, մասնավորապես, Սյունիքի՝ անվանելով հայկական տարածքներն «ադրբեջանական պատմական տարածքներ»։ Ասեմ ավելին՝ համաձայն Ադրբեջանի պետական կոնցեպտի՝ «ադրբեջանական» տարածքներ են համարվում Երևանը, Գեղարքունիքը, Տավուշը, Սյունիքը, Արարատը, Սևանը և այլն։
2. Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ-երն անցկացրեցին հերթական համատեղ զորավարժությունները հայկական սահմանների մոտակայքում։
3. Ադրբեջանն ակտիվորեն կառուցում է ռազմական ենթակառուցվածքներ Հայաստանի և Արցախի օկուպացված տարածքներում։
4. Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, որի արդյունքում զոհվեց հայ մարտիկ (Աստված լուսավորի նահատակված հերոսի հոգին)։
5. Թուրքիայի ԶՈւ-րը սկսել են ռազմական գործողություններ Սիրիայի հյուսիսում՝ ներխուժելով Սիրիայի ինքնիշխան տարածքներ։
6. Թուրքիան սպառնում է սկսել ռազմական գործողություններ Հունաստանի դեմ, այսպես կոչված, «Էգեյան քեյսի» ներքո։
7. Թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակի ներկայացուցիչներն իրենց կառավարությունների հովանու ներքո անցկացրել են Ստամբուլում ինչ-որ իբր «գիտաժողով», որի հիմնական նպատակն էր կրկին հերքել Հայոց ցեղասպանութուն իրողությունը։
Այսպիսին էր անցած շաբաթը վայրենի և հայասպան թուրքերի և ադրբեջանցիների համար։
Պարզապես հիշեցնեմ, որ Հայաստանի «ժողովրդական» իշխանությունները հենց այս հակահայ մարդասպան աննասուների հետ են կառուցում «խաղաղություն դարաշրջան»։ Հետևությունները թողնում եմ ձեզ։
Հ. Գ. Ապագա Կա... վայելե՛ք»։

«Իրանը համաձայնել է վճարներ չգանձել Հորմուզի նեղուցում». #FoxNews
5910:06
«Հաջողվեց ընտրությունները ներկայացնել որպես հայաստանցիների ընտրություն՝ Արևմուտքի և ՌԴ-ի միջև». Խոսրով Հարությունյան
9703:06
«Պահանջվում է ձևավորել պայքարի ունակ հետընտրական դաշինք»․ Արշակ Սադոյան
11202:06
«Նիկոլը մտածելու է, որ իր թիմի ներսում դավաճաններ կան, սկսելու է փնտրել նրանց»․ Վարդան Բալյան
10601:06
Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը
11701:00
«Եթե օտարերկրա գաղտնի ծառայություն լինեի, կօգտվեի այս առաջարկից»․ Անի Սամսոնյան
11900:48
«Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտնե՛ր, հրավիրում եմ ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում»․ Նիկոլ Փաշինյան
7600:36
«Ընտրությունները կեղծված են «օտ ի դո», այդ թվում՝ վերջնարդյունքը»․ Հովհաննես Իշխանյան
7300:06