«Այս ցնցումներից ՀՀ-ում բիզնեսը և քաղաքացիները տուժելու են». Արման Վարդանյան
![]() 404 Երեքշաբթի, 07 հունիսի, 2022 թ., 15:18 Ռեժիսոր Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Հայաստանում բորսա լիներ, մոտավոր պատկերացում կլիներ՝ ինչ է կատարվում տնտեսության հետ, ներդրողները չէին վախենա գործարքներ կատարելուց, մարդիկ կհասկանային դրամի տատանումն արտարժույթների հանդեպ այդքան հիվանդագին, ինչ վտանգներ են պարունակում։ Քանի որ ԿԲ-ն հանրության հանդեպ ունի 0 հաշվետվողականություն, հայտնի չէ՝ մեկ ամսվա կտրվածքով ի՞նչ քանակությամբ արտարժույթ է մտնում երկիր և դուրս գալիս։ Այս ցնցումներից Հայաստանում բիզնեսը և քաղաքացիները տուժելու են՝ շահելու են բանկերը, որոնք տեղեկացված են ընթացող գործընթացներից։ Տեղեկացված է նաև ԵԱՏՄ կոչվածը, Ռուսական ԿԲ-ն, որն օնլայն ռեժիմով հետևում է Հայաստանի մուտքերին ու ելքերին, և իր ուզած քանակությամբ դոլարը հավաքում-տանում։ Ժամանակին, երբ Հայաստանի ՀՕՊ-ը միացնում էին ՀԱՊԿ-ին դրա հետևանքները քչերն էին հասկանում, հիմա երբ բանկային համակարգն են սինխրոնացնում, դրա հետևանքները մի օր՝ հոպա լինելու։ Հ. Գ. Տարվա սկզբին, մինչև պատերազմը, մինչև սանկցիաները, պատահական իմացա, որ Հայաստանում գաղտնի այցով շրջագայում է ՌԴ ԿԲ նախագահը՝ Նաբիուլինան։ Այն ժամանակ բնական մտավախություն առաջացավ, ի՞նչ են հաշվում ոխերիմ բարեկամները»։ Աղբյուրը` Արման Վարդանյան |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
41012.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
110211.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
49911.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
52311.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
35211.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
39011.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
69810.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
170410.03.2026, 00:25
