Կենտրոնական բանկը ռուսներին թույլ է տվել երկրից դուրս հանել ամսական մինչև 150 հազար դոլար

Չորեքշաբթի օրվանից՝ հունիսի 8-ից, Ռուսաստանի բանկը բարձրացնում է ֆիզիկական անձանց արտասահմանյան փոխանցումների սահմանաչափի շեմը։
Ինչպես նշված է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ, օրացուցային ամսվա ընթացքում ֆիզիկական անձինք իրավունք ունեն ռուսական բանկում իրենց հաշվից փոխանցել արտասահմանում գտնվող իրենց հաշվին կամ մեկ այլ անձի՝ ոչ ավելի, քան $150,000 կամ համարժեք այլ օտարերկրյա արժույթ: Միաժամանակ բարեկամ երկրներից ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց թույլատրվում է նույն գումարը փոխանցել արտասահմանյան հաշիվներին:
Նախկինում ֆիզիկական անձանց համար արտասահմանյան հաշիվների փոխանցումների սահմանաչափը կազմում էր $50,000:
Կենտրոնական բանկը հիշեցրել է, որ սահմանափակումները սահմանվել են մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը։
Հունիսի 7-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ֆինանսների նախարարությանը կից ենթահանձնաժողովը արտահանողներին իրավունք է տվել արտարժութային եկամուտները փոխանցել արտասահմանյան հաշիվներին։

Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
619:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
447Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
182Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
217Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
26105.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
23505.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
51602.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
51202.10.2026, 16:06