Վոլոդինը նիստից անմիջապես հետո մեկնել է Հայաստանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես հայտնի է, գրություն էին հղել նախօրեին Հայաստանում ՀԱՊԿ խորհրդի նիստը նախագահող Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ տեղեկացնելով, որ նպատակահարմար չեն համարում մասնակցել այդ նիստին։
Նամակում հույս են հայտնել, որ հնարավոր կլինի կազմակերպել հանդիպումներ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակների և ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու օրակարգային հարցերի շուրջ Հայաստանի ընդդիմության մոտեցումները։
Երեկ ողջ օրը իշխանական շրջանակները և լրատվամիջոցները լուրեր էին տարածում, թե Վոլոդինը մերժել է ընդդիմադիրներին։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ իրենք Վոլոդինին ուղղված նամակում ընդամենը «պատրաստակամություն են հայտնել» հանդիպման վերաբերյալ եւ որևէ պատասխան չեն ստացել, որովհետև, պատգամավորի տեղեկություններով, Վոլոդինը նիստից անմիջապես հետո մեկնել է Հայաստանից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Բռնաճնշումների նոր փուլ է սպասվում». Տիգրան Աբրահամյան
2301:06
«Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ». Հրայր Կամենդատյան
3800:42
«Ռուսական լրատվամիջոցները և Պուտինի «դիվանագիտական հաղթանակը»». Դավիթ Այվազյան
87Երեկ, 22:18
«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյանի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկին
87Երեկ, 21:36
«Ուկրաինան պետք է համաձայնի ԱՄՆ-ի առաջարկած փոխզիջումներին»․ Պուտին
176Երեկ, 19:31
«Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել՝ աղետալի հետևանքներով». Հայկ Դեմոյան
113Երեկ, 19:18
Էստոնիայի խորհրդարանը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանը փակելուն
188Երեկ, 17:43
«Քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա՞, որով կարող ես երաշխավորել»․ Արթուր Սուքոյան
106Երեկ, 17:36