Առաջարկվում է ձևավորել 5 համայնք՝ 141 բնակավայր․ ԱԺ

2016 թ. ի վեր իրականացվել է համայնքների միավորման 72 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքի միավորման արդյունքում ձևավորվել է 72 համայնք: Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, որով պարզ է դարձել, որ ծրագիրը հաջողել է: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:
Ուստի, վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է մի շարք մարզերում ձևավորել համայնքային փնջեր:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու 13 համայնք, 141 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձևավորվելու է 5 համայնք՝ ՀՀ Արագածոտնի մարզի Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Ալավերդի, Լոռու մարզի Տաշիր, Սյունիքի մարզի Սիսիան:
Նախաձեռնությամբ ավագանին կկարողանա զբաղեցնել որևէ պաշտոն աշխատակազմում և ղեկավար պաշտոն՝ համայնքային ենթակայության կազմակերպություններում:
Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքի ավագանու անդամը գործունեությունն իրականացնում է հասարակական հիմունքներով, և պետական հանրային պաշտոն զբաղեցնող անձանց օրինակով արգելելով վերջիններիս կատարել վճարովի այլ աշխատանք՝ նեղացվում է ավագանու անդամի պաշտոնին հավակնող անձանց քանակը, ինչը կհանգեցնի մասնագիտական ունակություններով օժտված ավագանու անդամների քանակի նվազեցմանը:
Օրենսդրական նախաձեռնությամբ համայնքներում վերացվելու է գլխավոր ճարտարապետների ինստիտուտը: Համայնքի գլխավոր ճարտարապետի՝ կանոնանդրությամբ վերապահված որոշ լիազորությունների միանձնյա իրականացումը վերացնելով՝ հնարավորություն կընձեռնվի ճարտարապետների մասնագիտական խմբերին բազմակողմանիորեն և օբյեկտիվորեն քննարկել քաղաքաշինական ծրագրերն ու խնդիրները և տալ անհրաժեշտ ճարտարապետական լուծումներ:
Հստակեցվում է ավագանու խմբակցությունների գործավարների և փորձագետների թվաքանակը՝ կախված խմբացության ավագանու անդամների քանակից: Ըստ այդմ՝ մինչև 7 անդամ ունեցող խմբակցությունը կունենա մեկ գործավար, 7-ից ավելի անդամ ունեցող խմբակցությունը՝ մեկ գործավար և 1 փորձագետ:
Առաջարկվում է հստակեցնել նաև համայնքի ավագանու նիստը հրավիրելու և վարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Գործող օրենքում այդ իրավասությունն ունեն համայնքի ղեկավարը կամ նրա պաշտոնակատարը: Սակայն, չի բացառվում, որ համայնքի ղեկավարի բացակայության ընթացքում առաջանա ավագանու նիստ հրավիրելու անհրաժեշտություն, ուստի, ըստ առաջարկվող կարգավորման, նիստը կկարողանա վարել նաև համայնքի աշխատակազմի ղեկավարը:
Պատգամավորների կարծիքով՝ աշխատակազմի ղեկավարի՝ նիստը վարելու առաջարկը խնդրահարույց է: Վաչե Տերտերյանի խոսքով՝ հարցը կարելի է քննարկել և գտնել առավել նպատակահարմար լուծում:
Փոփոխություններն առաջարկվում է կատարել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում և կից փաթեթում: Հարցը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի նիստում և ստացել է դրական եզրակացություն:

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
10008:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
153Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
313Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
40807.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
80907.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
49506.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
66104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
56004.11.2026, 15:24