Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
52
Այսօր, 03:06

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իհարկե՛, սրտատրոփ հուզմունքով եմ կարդում 2020 թվականի պատերազմի ժամանակ «Դուխով» գլխարկը և «Հաղթելու ենք» մակագրությամբ մայկեն հագը բազմոցին թիկնած, հեռուստացույցի պուլտը գրկած և ամենօրյա ռեժիմով Արծրունի ստերին սպասող հերոսների գրառումներն ու մեկնաբանությունները, որոնցում դատափետում են 150 տարի առաջ Ռուսական կայսրությունում բնակված և Ռուսական կայսրության բանակում կռված, քաջությամբ փառքի հասած հայերին․․․ ինչ է թե՝ նրանք կռվել են հանուն Ռուսաստանի։ Իսկ իրենք՝ պատերազմի ժամանակ, հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել։ Քանի որ, հայրենիքը՝ Քըխ ա․․․ հայրենիքը եթե եվրոպական վերմակի տակ չէ՝ էլ ի՞նչ հայրենիք։ Այ որ Եվրոպական հայրենիք ունենայինք՝ էդ Դուխով գլխարկը ոգի կդառնար, Ծելիկի պուլտը՝ հրացան։
Մի բան հարցնեմ ձեզ, քաջե՛ր․ Արևմուտքի բանակներում ժամանակին ծառայած, դիրքի հասած, փառք կերտած քաջ հայերը դարձյալ քըխ են, թե՞ ամենայնիվ՝ նրանք պուպուշ են՝ ի հեճուկս Ռուսաստանի բանակում ծառայած ռուսահպատակ հայերի»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց