Ադրբեջանի պատասխանը Լավրովին՝ Փառուխի մասին արված հայտարարության վերաբերյալ

Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ Արցախի Փառուխ գյուղի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Լավրովը նշել էր, որ այդ հարցը պետք է լուծվի դելիմիտացիայի արդյունքում: «Փառուխի հարցը ռուս զինվորականների համար շարունակվում է դիտարկել որպես առաջնահերթություն»,- ասել էր Լավրովը:
Ադրբեջանական կողմի արձագանքում մասնավորապես ասված է. «Հայաստանի և Ադրբեջանի կողմից հաստատված դելիմիտացիայի հանձնաժողովները, ինչպես և նախկինում հայտարարվել է, կոչված են զբաղվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայով: Այդ գործընթացի շրջանակներում չի նախատեսվում հայ–ադրբեջանական պետական սահմանից զատ այլ խնդիրների դիտարկում, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում»:

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
9408:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
148Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
305Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
40407.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
80507.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
49406.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
66004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
55904.11.2026, 15:24