Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Վերջին օրերին շարժման երկու «փայատերերը» բացակա են». Սուրենյանց

«Վերջին օրերին շարժման երկու «փայատերերը» բացակա են». Սուրենյանց
298
Ուրբաթ, 10 հունիսի, 2022 թ., 13:12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Մի կարևոր բան էլ
Այս շարժման սկզբնական մասում, երբ գոնե մի քանի հազար մարդ հրապարակում հավաքվում էր, մեկ ու մեջ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հերթափոխով կամ «խռոված մարդ ու կնկա» կարգավիճակով գալիս էին հրապարակ։
Վերջին օրերին այս շարժման երկու «փայատերերը» բացակա են. կոմերսանտի տիպիկ մտածողություն է՝ «բիզնեսը» տակ են տվել ու հիմա թողում են, որ բոլորը «մենեջերին» «փչացնեն», իրենք էլ են մասնակցում են այդ «փչացմանը»:
Երեկ այդ «մենեջերը» Վազգեն Մանուկյանն էր, այսօր՝ Իշխան Սաղաթելյանը»։