ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հայտարարությունը. «Եվրոպական խորհրդարանն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ ամենամյա առաջընթացի զեկույց։ Ինչպես նախորդ վեց տարիներին, խորհրդարանը կոչ է անում Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հղում անելով 2015 թվականի ապրիլի 15-ին ընդունված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի բանաձևը։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական Խորհրդարանի սույն բանաձևը, հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հատվածը։ Այնուամենայնիվ, խորհրդարանը պետք է հստակորեն քննադատեր Թուրքիայի ապակառուցողական դերը Ղարաբաղյան հակամարտությունում, ինչպես դա արեց իր անցյալ տարվա զեկույցում։ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող երկխոսության գործընթացը գնահատելիս՝ Եվրոպական խորհրդարանը և առհասարակ ԵՄ-ն պետք է հորդորեն Թուրքիային զերծ մնալ նախապայմաններ առաջադրելուց, մասնավորապես, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապելուց և դրանով ադրբեջանական շահերին ծառայելուց։ Ցավոք, ցայժմ երկխոսության ժամանակ թուրքական մտադրությունները եղել են կամ իմիտացիա, կամ նպատակադրվել են պարտադրել սեփական կամքը, մի գործընթաց, որը քիչ կապ ունի սեփական անցյալին անկեղծորեն առերեսվելու հետ․․․»:

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
9408:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
148Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
305Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
40407.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
80507.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
49406.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
66004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
55904.11.2026, 15:24