«Տաթև Սողոյանին ու նրա եղբորն ամենակեղտոտ միջոցներով բերման են ենթարկել». Տ. Աբրահամյան
![]() 385 Ուրբաթ, 10 հունիսի, 2022 թ., 16:48 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Տաթև Սողոյանին և նրա եղբորն այսօր Բաղրամյան 26-ի դիմացից ոստիկաններն առևանգել են միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել են բարձրաձայնել իրենց քեռու՝ բուժծառայության փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների խնդիրը։ Հրանտ Պապիկյանը Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության ամենափորձառու բժիշկներից էր, ով 44-օրյա պատերազմի օրերին Հադրութի ուղղությամբ տեղակայված զորամիավորման բուժծառայության պետն էր։ Պաշտոնական դիրքն իհարկե չէր զսպում Պապիկյանին՝ մարտերի ամենաթեժ ուղղություններ մեկնելու և անձամբ վիրավորներին մարտադաշտից դուրս բերելու համար։ Նման դեպքերից մեկը ողբերգությամբ ավարտվեց, Պապիկյանը նախ վիրավորվում է, ապա գերեվարվում և մինչև հիմա նրա վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։ Սակայն Հայաստանում առկա բարոյական ճգնաժամի պայմաններում ոստիկանության որոշ անուղեղներ իրենց թույլ են տալիս Տաթևին ու նրա եղբորն ամենակեղտոտ միջոցներով բերման ենթարկել։ Իրավապահներին անիմաստ կոչեր և հորդորներ չեմ հղի, արդեն պարզ է, թե ով ով է և ում է ծառայում»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
315:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6014:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
6914:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
11814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
12114:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
9313:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
16212:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
19211:31
