«Հաշվեքննության մեջ առկա են ակնհայտ սխալ եզրահանգումներ». Արսեն Թորոսյան
![]() 328 Ուրբաթ, 10 հունիսի, 2022 թ., 18:16 ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ Ֆինանսաբյուջետային և Առողջապահության հանձնաժողովների համատեղ նիստ, որի ընթացքում քննարկվեց Հաշվեքննիչ պալատի՝ քովիդի համավարակին վերաբերող հաշվեքննության եզրակացությունը: Ինչպես մինչ սա էլ առիթ ունեցել եմ փաստել, այսօրվա քննարկման արդյունքում ևս պարզ դարձավ, որ՝ 1. Հաշվեքննությունը փորձել է մասնագիտական եզրակացություններ տալ մի գործընթացի մասին, որի վերաբերյալ չունի մասնագիտական գիտելիքներ: Ավելին՝ հաշվեքննությունը չի անդրադարձել այն հանգամանքին, որ քովիդի դեմ պայքարի գործընթացներն իրականացվել են արտակարգ դրության պայմաններում և բազմաթիվ որոշումներ ընդունվել են օպերատիվ կարգով՝ թույլ չտալու համար առողջապահական համակարգի կոլապսը: 2. Հաշվեքննության մեջ առկա են ակնհայտ սխալ, մանիպուլյատիվ, հեղինակերի սուբյեկտիվ դատողությունների վրա հիմնված մուտքային տվյալներ, որոնց հիման վրա էլ կատարվել են կրկին սխալ և մանիպուլյատիվ եզրահանգումներ: 3. Հաշվեքննության ընթացքում չեն ուսումնասիրվել և հաշվի առնվել բազմաթիվ իրավական ակտեր և եզրահանգումներ են արվել դրանց բացակայության կամ դրանց մեջ առկա կարգավորումների բացակայության վերաբերյալ: Այդ թվում՝ հաշվի չի առնվել, որ կառավարության համապատասխան որոշումով պետական կառավարման մարմիններին համավարակի անկանխատեսելիությամբ պայմանավորված թույլատրվել է իրականացնել ուղիղ գնումներ, որպեսզի կարողանանք դեղերի, պաշտպանիչ միջոցների, բժշկական սարքերի համաշխարհային դեֆիցիտի պայմաններում, ապահովել քովիդի կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ բոլոր պարագաները, ինչը և բարեհաջող իրականացվել է: Ի հակառակ սրան՝ հղում է կատարվում գոյություն չունեցող իրավական ակտերի, ինչպես օրինակ՝ «վարչապետի արձանագրային որոշումն է»: Տեղեկացնեմ, որ մեր օրենսդրությունը չի նախատեսում նման իրավական ակտի գոյություն և հետևաբար տարբեր քննարկումների արդյունքների արձանագրումն իրավական ակտ համարվել չի կարող: Զարմանալի է, որ աշխատանքի այդքան տարիների փորձառություն ունեցող Հաշվեքննիչ պալատը դրա մասին տեղյակ չէ: 4. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության ընթացքում անհասկանալի պատճառներով չի ընդունել Առողջապահության նախարարության կողմից տրված բացատրություններն ու պարզաբանումները: Մեր հարցերին, թե կոնկրետ պարզաբանումներ ինչո՞ւ չեն ընդունվել, այդպես էլ պատասխանններ չեղան: 5. Հաշվեքննության ընթացքում հայտնաբերված բոլոր, այսպես կոչված, «բացահայտումները» ոչ այլ ինչ են, քան մասնագիտական գիտելիքների բացակայության և ենթատեքստից կտրված դատողությունների արդյունք: Հաշվեքննության ընթացքում համեմատվել են անհամեմատելի մեծություններ, հաշվի չի առնվել ծավալված հիվանդանոցների աշխարհագրությունը, դրանց ծավալման և հետ ծավալման առանձնահատկությունները, դրանցում բուժվող պացիենտների հիվանդության ծանրութան աստիճանով պայմանավորված տարբերակումը և այլն»: Աղբյուրը` Արսեն Թորոսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
