ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել. «Վերջին շաբաթներին դոլարի փոխարժեքի անկումն ու հայկական դրամի արձանագրվող արժևորումն ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք են։ Տեղի ունեցողը գաղութային մետրոպոլիայի՝ Ռուսաստանի, իր գաղութ հանդիսացող Հայաստանի տնտեսության և հայ ժողովրդի դրամական միջոցների հաշվին՝ երկրի կեղեքում և սեփական տնտեսական փրկօղակների ստեղծում է։
Ըստ կանխատեսումների՝ առաջիկայում դրամն է՛լ ավելի է արժևորվելու, իսկ դոլարն է՛լ ավելի է անկում արձանագրելու։
Սա նշանակում է, որ հայկական առանց այդ էլ գրեթե անգո արտադրանքը դառնում է բացարձակապես անմրցունակ, իսկ քաղաքացիների գնողունակությունն աննախադեպորեն կրճատվում է։ Անարժեք են դառնում նաև Արևմուտքից Հայաստանի իրենց ընտանիքներին ուղարկվող արտաքին փոխանցում-տրանսֆերները, որոնք հանդիսանում են հազարավոր ընտանիքների ֆինանսական գոյության միակ գրավականը։
Մոսկվան սա անում է՝ հայկական դրամը կապելով այլևս ոչինչ չարժեցող և ռուսական ծիրից դուրս լիովին անպիտան ռուսական ռուբլուն, իսկ Հայաստանից ամբողջությամբ արտահանում է այլևս էժան դոլարը՝ սպասարկելու համար իր արտաքին գործարքները։ Բացի դրանից, ըստ գաղութարար թշնամու տրամաբանության, ստեղծվող իրավիճակի արդյունքում Հայաստանի տնտեսական անհուսալի վիճակը երկիրն ու ժողովրդին առավել կառավարելի և սակարկելի է դարձնելու՝ առաջիկայում սպասվող ռուս-թուրքական տնտեսական կլանման համար։
Հայաստանն, այսպիսով ենթարկվում է դասական և դաժանագույն գաղութային կեղեքման։ Ինչպես նաև՝ տնտեսական հարձակման։ Տնտեսական այս ահռելի պատերազմական գործողությունը Հայաստանի դեմ է՛լ ավելի է ծնկի բերելու Հայաստանի պարզ քաղաքացուն, մանր ու միջին տնտեսվարողին և արդար քրտինքով աշխատող երկրագործին։
Ազգային-ժողովրդավարական բևեռը ևս մեկ անգամ կոչ է անում հայ ժողովրդին արթնանալու և կանխելու հասունացող հիմա արդեն տնտեսական արհավիրքը։
Պասիվությունն ու ճակատագրապաշտությունը չեն կասեցնելու երկրի արտաքին և ներքին թալանն ու արդյունքում թշնամուն հանձնումը, որ արտաքին գաղութարար թշնամին՝ իր խամաճիկ գաղութային վարչախմբի ձեռքերով իրականացնում է Հայաստանում։
Դրամի արժևորումն ու դոլարի արժեզրկումը Հայաստանի պետության մնացորդներն ու հայ ժողովրդի արագ ոչնչացման ծրագրի մաս են։
Այդ գործողություններն ու ծրագիրը պետք է արժանանան հայ ժողովրդի հատուկ արձագանքին»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
251Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
55613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
166513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
52212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
40112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
103511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
162811.08.2026, 21:04