Ռուբեն Ռուբինյանը Խաչատուր Սուքիասյանի բանկից 33 մլն վարկ է ստացել և գնել բնակարան՝ էլիտար թաղամասում

ՔՊ պատգամավորներից Ռուբեն Ռուբինյանը շուտով կտեղափոխվի նորակառույց բնակարան, որը ձեռք է բերել նախորդ տարի: Ռուբինյանը, ում աշխատանքային գործունեությունը սկսվում է 2018 թվականից և միանգամից փոխարտգործնախարարի պաշտոնից, առաջին անգամ աշխատանքի գնալու ժամանակ պաշտոնապես իր հաշվին ունեցել է ընդամենը 500 հազար դրամ գումար, այս մասին գրում է Yerevan.Today-ը:
«Կարճ ժամանակահատվածում սրընթաց կարիերայի աճ ունեցած Ռուբինյանն արդեն 2020 թվականին իր բանկային հաշվին ունեցել է 14 միլիոն դրամ գումար: Հենց այդ ժամանակահատվածում էլ, ինչպես տեղեկանում ենք, նա ընդգրկվում է այն հանրային ծառայողների ցուցակում, որոնք պետք է բնակարան գնեն նոր կառուցվող բազմաբնակարան շենքում:
2021 թվականի հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ռուբեն Ռուբինյանը երկու անգամ՝ համապատասխանաբար 45,500,000 և 2,400,000 ՀՀ դրամ, փոխառություններ է կատարել «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ին: Այն գտնվում է Ավան վարչական շրջանում, կայքում նշված է, որ կառուցապատման ավարտը նախատեսված է այս տարվա հունիսին: Մեկ քառակուսի մետրի արժեքը կազմում է 475,000 դրամ:
Նշենք նաև, որ 2021 թվականին Ռուբեն Ռուբինյանը 33,500,000 ՀՀ դրամ փոխառություն է ստացել Հայեկոնոբանկից, 527,208 դրամ էլ՝ Ինեկոբանկից: Իսկ ինպես հայտնի է Հայեկոնոբնակը պատկանում է ՔՊ օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
116Երեկ, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
120Երեկ, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
130Երեկ, 13:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
138Երեկ, 10:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
111Երեկ, 10:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
161Երեկ, 00:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
18901.10.2026, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
61901.10.2026, 08:37