«Երբ հարցնում են՝ ինչի՞ է դոլարն արժեզրկվում, սա եմ բերում որպես հիմնական պատճառ». Ավետիսյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդուարդ Ավետիսյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Սա ԱՄՆ կենտրոնական բանկի կողմից ստեղծած փողի գրաֆիկն է։ Երբ հարցնում են, թե ինչի՞ է դոլարն արժեզրկվում, սա եմ բերում որպես հիմնական պատճառ։ 2020-2022թթ տպվել է նույնքան նոր դոլար, ինչքան գոյություն է ունեցել մինչ այդ։
Այսինքն 2 տարում դոլարի պաշարը կրկնապակվել է։
Այսինքն դոլարը մյուս կայուն ակտիվների համեմատ պետք է ժամանակի հետ կրկնակի արժեզրկվի։
Բայց քանի որ մյուս պետությունները նույնպես ակտիվ փող են տպում, ամեն ինչ հարաբերության մեջ է լինում։ Եթե ՀՀ-ն նույնպես 2020-2022թթ մոտավոր կրկնապատկեր դրամի պաշարը, ապա դոլարի ու դրամի հանդեպ նույն պահանջարկի դեպքում դոլարի ու դրամի արժեքը մոտավորապես նույնը կմնար։
Եվրոպացիք նույնպես լիքը եվրո են տպել իրենց լոքդաունների ժամանակ ու փող են բաժանել մարդկանց։ Դրա համար Եվրոպայում հիմա նոր փողի տոկոսադրույքները 0% են, իսկ ինֆլյացիան՝ երկնիշ։
Չես կարա ինֆլյացիայի թիրախը դնել 2-4% ու նոր փող տպելով կրկնակի ավելացնել փողի պաշարը։ Նաև չես կարող անվերջ քո փողի ինֆլյացիան արտահանել ողջ աշխարհի վրա՝ ունենալով փողի շուկայում գերիշխող դիրք։ Ինչ որ պահի մարդիկ հունից դուրս կգան ու այլընտրանքներ կսկսեն օգտագործել։ Ու արդեն օգտագործում են։
Իսկ ինչի՞ է դոլարի արժեզրկումը երևում հիմա ու ոչ թե 2020-ին, երբ նոր դոլարի մեծամասնությունը ստեղծվել է: Որովհետև նոր ստեղծած փողը մի քանի տարի պետք է տնտեսությունում պտտվի, որ ազդեցությունը երևա։
Հա, միգրանտները նույնպես ազդեցություն ունեն կուրսի վրա, ինչպես որ մարտ ամսին ունեցան՝ պանիկայի տակ Հայաստանի սաղ դոլարները առնելով ու կուրսը 540 հասցնելով։ Բայց երկարաժամկետ միտումը կլինի դոլարի արժեզրկումը, եթե իհարկե մեր կենտրոնական բանկը նույնպես հավեսով փող չտպի, որը հուսամ չի անի»։


«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
6519:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
43519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
41919.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
198416.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
147815.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
81414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
186613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
82412.11.2026, 16:00