Հայտնի է՝ որքան գումար կբռնագանձի դատարանը Արման Բաբաջանյանից՝ հօգուտ Արթուր Վանեցյանի
![]() 551 Կիրակի, 12 հունիսի, 2022 թ., 12:53 Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գրառումը․ «Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ, պարտավորեցրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանին՝ հերքել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վերաբերյալ տարածած զրպարտություն հանդիսացող տվյալները և ներողություն խնդրել: Բաբաջանյանը զրպարտելով Արթուր Վանեցյանին համարել էր անհայրենիք՝ պնդելով, թե «Դոսյեում» նշված «Կանդիդատ» անունով անձը Վանեցյանն է; «Պիտի ասեմ, որ այսօր ամբողջ խաղադրույքը նրա վրա է դրված»,-հայտարարել էր Բաբաջանյանը՝ ավելացնելով, թե նա «վաճառվել» է ամբողջությամբ ռուսական հատուկ ծառայությունների այն շրջանակին, ովքեր կարող են այս կամ այն կերպ հետաքրքրություն ունենալ Հայաստանում փոփոխությունների հետ»: «Ես՝ Արման Բաբաջանյանս, ներողություն եմ խնդրում Արթուր Վանեցյանից, վերջինիս հասցեին www.factor.am կայքով բանավոր խոսքի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն կայքում 18.09.2020թվականին հրապարակված «Վանեցյանն է «Դոսյեի» Կանդիդատ անունով անձը․ նա վաճառված է ռուսական հատուկ ծառայություններին․ Արման Բաբաջանյան» վերտառությամբ տեսանյութում նրա վերաբերյալ հնչեցված «անհայրենիք» վիրավորական արտահայտության համար»: Միաժամանակ դատարանը որոշել է Արման Բաբաջանյանից հօգուտ Արթուր Վանեցյանի բռնագանձել 500․000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության և 300․000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար փոխհատուցման գումար, 300.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 24.000 ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար»: Աղբյուրը` Արթուր Վանեցյան |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
