Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Կշարունակենք զարգացնել փոխշահավետ համագործակցություն»․ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը

«Կշարունակենք զարգացնել փոխշահավետ համագործակցություն»․ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը
286
Կիրակի, 12 հունիսի, 2022 թ., 15:06

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Այս հատկանշական օրը, որը խորհրդանշում է Ռուսական պետության բազմադարյա ավանդույթները, ամրությունը և ոգին, միավորում է բոլոր ռուսաստանցիներին, որոնք հիշում են իրենց Հայրենիքի անցյալը և հավատում նրա ապագային։

Այս տարի Հայաստանը և Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը բազմադարյա բարեկամության, վստահության և փոխօգնության բարի ավանդույթների պահպանման և ամրապնդման իրական օրինակ է։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք զարգացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման»։