«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․
«ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ
Նոր սահմանադրություն ընդունելու Ալիևի պահանջը ոչ մի հիմնավորում, բացի հայ ժողովրդին նվաստացնելու և Հայաստանի ներքին կառավարումը Ադրբեջանի բացարձակ ազդեցության տակ դնելու նպատակներից, չունի:
1. 1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրի վրա, օգտագործելով հետեւյալ բառակապակցությունը՝ «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները»։ Այսինքն՝ Սահմանադրությունը հիմք է համարում ոչ թե Անկախության հռչակագիրրը որպես ամբողջական տեքստ, այլ նրա 12 կետերում հաստատագրված «հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները», որոնք որեւէ կերպ չեն առնչվում վերամիավորման մասին որոշման հետ։ Իսկ վերամիավորման որոշման հղումը հռչակագրում կատարված էր հետեւյալ պատճառով. Հայաստանը հայտարարում էր Խորհրդային Միությունից անկախանալու իր մտադրության մասին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի հետ միացյալ տարածքով: Բացի դրանից՝ պետք է ապահովվեր քվեարկության լեգիտիմությունը, քանի որ հենց վերամիավորման որոշման հիմքով Գերագույն Խորհրդի 260 պատգամավորից 10-ը ներկայացնում էին Արցախը: Այսպիսով, ՀՀ Սահմանադրությունը որեւէ կերպ չի հաստատում վերամիավորման մասին որոշումը որպես իրավական նորմ:
2. Կա եւս մեկ կարեւոր հանգամանք։ Պետք չէ մոռանալ, որ վերամիավորման որոշման եւ հռչակագրի ընդունման ժամանակ մենք դեռ գործում էինք Խորհրդային Միության իրավական համակարգի մեջ։ 1991 թվականին, դեռ ԽՍՀՄ֊ի լուծարումից առաջ, Խորհրդային Միության Սահմանադրական Վերահսկողության Կոմիտեն, որը ԽՍՀՄ֊ում Սահամանդրական դատարանի դերն էր կատարում, չեղյալ համարեց ե՜ւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը, ե՜ւ Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշումը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին։ Այսինքն, զուտ ֆորմալ իրավական տեսակետից վերամիավորման մասին որոշումը կորցրել է իրավական ուժը եւ անգամ տեսականորեն չի կարող իրավական նորմ լինել անկախ Հայաստանի Սահամանադրության մեջ։
Իրականում առանց Անկախության հռչակագրի նոր Սահամանադրության ընդունման փոխարեն Նիկոլ Փաշինյանը պետք է ընդամենը իր ունեցած պարզ մեծամասնությամբ չեղյալ համարեր անցյալում ընդունած երկու որոշում.
1. ԱՊՀ ստեղծման մասին 1992 թվականի Ալմա֊Աթյան հռչակագիրը Հայաստանը վավերացրել է 10 վերապահումով, որոնցից, մասնավորապես հետեւում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի տարածքի։
2. 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։
Այդ երկու իրավական նորմերը գործում են մինչ այսօր, եւ Արցախը Ադրբեջանին հանձնող որեւէ փաստաթուղթ ստորագրելու համար Նիկոլ Փաշինյանը նախեւառաջ պարտավոր է հասնել նրան, որ Ազգային Ժողովն ուժը կորցրած ճանաչի այս իրավական նորմերը (հռչակագրի դեպքում խոսքը վերապահումները ուժը կորցրած ճանաչելու մասին է)։ Առանց դա անելու Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը Արցախը Ադրբեջանին հանձնելու ակտի տակ կլինի Սահամանադրության խախտում, քանի որ կհակասի ժողովրդավարական իշխանության բարձրագույն մարմնի որոշմանը։
Հիմա, փոխանակ այս պարզ քայլերով հանգուցալուծի խնդիրը, Փաշինյանը տրվել է Ալիևի դիկտատին:
Հետևաբար, հանուն Հայաստանի անկախության և ինքնիշխանության մենք պետք է փոխենք ոչ թե սահմանադրությունը, այլ այսօրվա վարչապետին»:

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
6900:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
6200:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
102Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
243Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
190Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
111Երեկ, 18:54
«Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը»․ Արտակ Զաքարյան
113Երեկ, 17:18
«Երբ փաստարկ չունես, մնում են պիտակները»․ Արմեն Խաչատրյան
120Երեկ, 17:12