Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան

«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
68
Այսօր, 01:06

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԴԱՏԱՐԿ ԹԻԿՈՒՆՔՈՎ
Արվեստում, գիտությունում և գեղարվեստում անհատականությունները կայանում են ոչ միայն իրենց տաղանդով և ստեղծագործելու ունակությամբ։ Միշտ էլ նրանց թիկունք է կանգնել պետությունը։ Եվ եթե արվեստի գործչի հիսուն տոկոսը իր անձնական կարողություններն են, ապա մյուս հիսունը լրացրել է պետությունը։ Այդպես են կայացել Հրանտ Մաթևոսյանը, Համո Սահյանը, Մինաս Ավետիսյանը, Վիկտոր Համբարձումյանը, Մարտիրոս Սարյանը, Արամ Խաչատրյանը, Գոհար Գասպարյանը, Հենրիկ Մալյանը, Մհեր Մկրտչյանը և մյուս արժանավոր շատ շատերը...
Հենրիկ Հովհաննեսյանը, եթե ինքը չի մոռացել, ասել է. «Ես գիտեմ մի կուսակցություն, դա մի մարդու կուսակցությունն է»։
Այդպես է կարևորվել իսկական մտավորականի տեղն ու դերը։
Մտավորականությունը դաս չէ, Մտավորականը անհատականություն է՝ իր տաղանդով, կարևորությամբ և պետական հոգածությամբ։
Անհատականությունների շուրջ է համախմբվում ժողովուրդը, ձևավորվում ազգը... Եվ մտավորական անհատականությունները նույնպես պետություն են։
Այդպես անցյալում էր։
Հիմա մեր թիկունքը դատարկ է»։

Աղբյուրը`   Լևոն Ջավախյան