Իրանական թումանի կտրուկ անկման պատճառով երկրում սկիզբ են առել բողոքի ցույցերը

Ազգային արժույթի կտրուկ անկումը Իրանում հակակառավարական բողոքի ալիք է բարձրացրել։ Կիրակի օրն Իրանի արժույթը հասել է երբևէ եղած ամենացածր կետին, քանի որ համաշխարհային տերությունների հետ երկրի՝ խարխլված միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները փակուղի են մտել:
Թեհրանի առևտրականները իրանական ազգային արժույթը՝ թումանը, փոխանակել են 332 հազարով՝ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, այնինչ շաբաթ օրը մեկ դոլարն արժեցել է 327 հազար 500 թուման:
Միևնույն ժամանակ, ոստիկանությունը ձերբակալել է արժույթի և ոսկու առևտրով զբաղվող 31 առևտրականի, ովքեր մեղադրվում են շուկայում «կեղծ պահանջարկ» ստեղծելու մեջ։
Տնտեսության հետ կապված խնդիրների ֆոնին Իրանի տարբեր քաղաքներում հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել։ Դրանցից ամենամեծը տեղի է ունեցել Թեհրանում։
Մայրաքաղաքում փողոցներ են դուրս եկել ձեռներեցներն ու խանութների սեփականատերերը։ Պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մի քանի տասնյակ մարդիկ բողոքել են հարկերից խուսափելու դեմ պայքարի շրջանակում հարկային նոր կանոններ մտցնելու և առուվաճառքի նկատմամբ վերահսկողությունը խստացնելու կառավարության մտադրության դեմ։
Սակայն սոցցանցերում հրապարակված տեսանյութերը ցույց են տալիս, որ հարյուրավոր մարդիկ են մասնակցում բողոքի ակցիային: Իրանցի լրագրող Բաբակ Թագվայը գրում է, որ փողոց դուրս գալու պատճառ է դարձել ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը։
Ահվազում բողոքի ակցիային մասնակցել են պետական ծառայողները, ովքեր մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել։ Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Քերեջում, Շիրազում և Քուրդիստանում։

«Կառավարությունը բացահայտ մսխում է մեր հարկերը՝ իրենց փիառի համար»․ Դավիթ Գալստյան
117Երեկ, 17:06
«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
57421.09.2026, 18:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
58821.09.2026, 17:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
23621.09.2026, 15:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
30520.09.2026, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
92018.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
93818.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
54917.09.2026, 20:48