Երևանի բոլոր վարչական շրջաններում բնակարանների գները բարձրացել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանում բնակարանների գները մեկ ամսվա ընթացքում էլի բարձրացել են: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ անշարժ գույքի գները չեն նվազելու, այլ մինչև տարեվերջ ավելի են բարձրանալու: Վիճակագրական կոմիտեից տեղեկացանք, որ այս տարվա ապրիլին, մարտի համեմատ, բնակարանների թանկացում արձանագրվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում:
Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում ապրիլին բնակարանի մեկ քմ-ն գերազանցում էր 1600 դոլարը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն ապրիլին վաճառվել է 730 հազար դրամով, մինչդեռ մարտին այն կազմել է 715 հազար 600 դրամ, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում 14 400 դրամով թանկացել է: Նշենք, որ Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 10 900 դրամով, Քանաքեռ-Զեյթունում՝ 8050 դրամով: Օրինակ՝ Դավիթաշեն վարչական շրջանում ապրիլին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 375 հազար 300 դրամով, Ավանում՝ 325 հազար 600 դրամով, Մալաթիա-Սեբաստիայում՝ 328 հազար դրամով, Նոր-Նորքում՝ 322 հազար դրամով:
Բնակարանի գինը բարձրացել է նաև Նուբարաշենում, որտեղ մարտին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 197 հազար դրամ, իսկ ապրիլին՝ 200 հազար դրամ։ Մասնագետների խոսքով՝ թանկացել են ոչ միայն բնակարաններն ու տները, այլև վարձակալության ծառայության գինն է բարձրացել: Այս տարեսկզբից գրեթե 50 տոկոսով բարձրացել են վարձու բնակարանների վճարները՝ չնայած այն հանգամանքին, որ վերջին ամիսներին Ռուսաստանից եկողների հոսքը փոքր-ինչ պակասել է»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Իշխանության թողտվությամբ Դիլիջանի ու Իջևանի անտառներն անխնա հատում են»․ Ոսկան Սարգսյան
151Երեկ, 15:12
«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
170Երեկ, 12:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
177Երեկ, 10:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
48310.09.2026, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
100909.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
34509.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
42708.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
37308.09.2026, 17:06