Ընդդիմությունը պայքարը փողոցից կտեղափոխի խորհրդարան. «Հրապարակ»
![]() 292 Հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Շուրջ երկու ամիս Ֆրանսիայի հրապարակում հիմնավորված խորհրդարանական ընդդիմությունը վրանները հավաքելուց հետո պայքարի նոր մարտավարություն է ընտրել՝ շարունակելու են իշխանության դեմ պայքարը փողոցում, առնվազն մինչև օգոստոսի 2-ը: Այդ օրը լրանում է վարչապետի պաշտոնում Փաշինյանի նշանակման մեկ տարին, որից հետո ընդդիմությունը հնարավորություն է ստանում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել: Մինչև մեկ տարին օրենսդրությունը թույլ չի տալիս անվստահության գործընթաց: Այսինքն՝ օգոստոսի 2-ից հետո ընդդիմության պայքարը, ըստ ամենայնի, փողոցից կտեղափոխվի խորհրդարան: Մեզ ասացին, որ ընդդիմությունը մտադիր է բանակցել տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՔՊ-ականների հետ, իմպիչմենթը գլուխ բերելու համար: Խորհրդարանում այն իրականացնելու համար ընդդիմությանը մոտ 25 ձայն է պակասում, իսկ ՔՊ-ում կա Նիկոլ Փաշինյանից դժգոհ զանգված, որը չի բացահայտվում, որովհետև վախենում են Փաշինյանի պատժիչ սանկցիաներից: Սակայն մինչ այս մասսան կհաղթահարի իր վախը, մտավախություն կա, որ մինչև սեպտեմբեր Փաշինյանը կստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը: Իսկ մինչև օգոստոսի 2-ը շարժումը որոշել է գործունեություն ծավալել նաև մարզերում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
