«Այս մեջբերումը կապիտուլյանտ Նիկոլի ելույթից է». Արտակ Զաքարյան
![]() 346 Հինգշաբթի, 16 հունիսի, 2022 թ., 10:42 Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը․ ««Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքը և պատասխանատվությունը»: Այս մեջբերումը կապիտուլյանտ Նիկոլի ելույթից է, որը նա ունեցել է 2021թ. օգոստոսի 18-ի կառավարության նիստում, երբ ներկայացնում էր կառավարության ծրագիրը: Նա հստակ ասում է, որ ժողովուրդն իրենց կառավարությանը տվել է խաղաղություն հաստատելու մանդատ և իրենք ստանձնում են իրենց բաժին պատասխանատվությունը: Անցել է 10 ամիս, և երեկ Ազգային ժողովում նույն կապիտուլյանտ Նիկոլը հայտարարում է՝ «Ոչ ոք երաշխիք չի կարող տալ, որ խաղաղության օրակարգը հաջողություն կունենա»: Փաստացի կապիտուլյանտը խոստովանում է իր հերթական խոշոր ձախողումը, կամ իր հերթական խոշոր խաբեությունը: Նման դեպքերում պատիվ, արժանապատվություն, նամուս ունեցող կառավարությունները հրաժարական են տալիս: Իսկ մեր աննամուսներին դա բնականաբար չի վերաբերում: Դուք կասեք, ի՞նչ հրաժարական երբ սրանք երկիր, բանակ, հայրենի հողեր, տնտեսություն, ազգային արժանապատվություն, մարդկանց կյանքեր են կործանել ու հրաժարական չեն տվել: Եվ դուք իրավացի եք: Սրանցից պետք է ազատվել ցանկացած եղանակով, այլապես՝ նոր կործանարար պատերազմը հեռու չէ»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
