«ՀՀ պսևդո-իշխանությունները ցույց տվեցին, որ տվյալ ոլորտներում չունեն առաջնահերթություններ». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարածաշրջանում էներգետիկ ու տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության աննախադեպ մարտահրավերների ու ռիսկերի առկայության պարագայում համապատասխան ոլորտային նախարարությունների բացակայությունն առնվազն անթույլատրելի է:
2018թ. կառավարության կառուցվածքային փոփոխությունները, ինչպես այսօր տեսնում ենք, նպաստեցին Հայաստանի ազգային անվտանգության համակարգի խարխլմանը՝ պատասխանատվության փոշիացմամբ ու ինստիտուցիոնալ տրամաբանության մերժմամբ: Արդյունքում ստացանք մի կողմից՝ գործառույթների հսկայական սպեկտր ունեցող գերմոֆրոդիտ-նախարարություններ, մյուս կողմից՝ թզուկ-նախարարություններ, որոնց գործառույթները շատ հանգիստ կարելի էր բաշխել որոշ գերատեսչությունների միջև (խոսքը նույն ԲՏ նախարարության մասին է, որն ի սկզբանե ստեղծվել էր Ադրբեջանի նույնատիպ նախարարության մոդելով):
Էներգետիկայի ու տրանսպորտի (ինչպես նաև գյուղատնտեսության, մշակույթի) նախարարությունները լուծարելով՝ ՀՀ պսևդո-իշխանությունները ցույց տվեցին, որ տվյալ ոլորտներում չունեն առաջնահերթություններ։ Արեք, ինչ ուզում եք։
Ի դեպ, նախարարությունների խոշորացման բացասական հետևանքներն արդեն շատ լավ գիտակցում են Վրաստանում, որտեղ էներգետիկայի նախարարությունը՝ տնտեսական զարգացման նախարարությանը միացնելու արդյունքում էներգետիկ համակարգում վերջին տարիներին նվազել են օտարերկրյա ներդրումները:
Հաշվի առնելով Հակաստանեւմ տիրող էներգատրանսպորտային ճգնաժամը՝ նշված երկու ոլորտների կառավարման խնդիրներին պետք է տրվեն հստակ ինստիտուցիոնալ լուծումներ՝ Տրանսպորտի ու կապի և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունների ձևաչափով»:

«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
157Երեկ, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
160Երեկ, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
156Երեկ, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
164Երեկ, 13:18
«Որոշել են շուստրիությամբ մարդկանց դրդել՝ վարկերի տակ մտնել»․ Արթուր Դանիելյան
137Երեկ, 10:12
«Գազի գնի հնարավոր թանկացման սցենար քննարկվե՞լ է». հարց՝ Մարտին Գալստյանին (տեսանյութ)
23715.09.2026, 16:06
«Ցեմենտի գինը թանկացել է»․ Վահե Սարգսյան
31414.09.2026, 17:06
«Ոչ մի իրական ստուգում չի կատարվում, այլապես լիցքավորման կայանների մեծ մասը փակված կլիներ»․ Նաիրի Հոխիկյան
42813.09.2026, 15:30