Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ղարաբաղը մեր մայր հայրենիքն է». ՀՀ նախագահ

«Ղարաբաղը մեր մայր հայրենիքն է». ՀՀ նախագահ
2536
Ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ., 13:00

«Ես պատրաստ եմ բանակցել առավելագույնս ստանալու, որպեսզի իրականացնեմ այն խնդիրը, որը կոչվում է, որ մեր ազգաբնակչությունը պետք է այդ տարածքում ապրի և այդ հարցն ինձ համար քննարկման ենթակա չի: Ես իմ բոլոր հանդիպումներում եմ ասում, որ մենք չենք էլ ուզում ապացուցել, որ էնտեղ ապրել ենք կամ էնտեղ ապրելու իրավունք ունենք: Մենք էնտեղ ենք եղել միշտ, նույնիսկ Հայաստանի տարածքում չենք եղել, բայց Ղարաբաղի տարածքում եղել ենք. դա մեր մայր հայրենիքն է, մեր արմատներն էնտեղից են, մեծ մասը»,- Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

«Բանակցային գործընթացում այս մասով մենք կաշկանդված պիտի չլինենք, հատկապես ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը: Պետական այն կառույցները, որոնք ընդգրկված են բանակցային այդ գործընթացում, իրենց պետք է ազատություն տալ»,- ասել է Խաչատուրյանը:

«Ղարաբաղը մեր մայր հայրենիքն է». ՀՀ նախագահ