Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մեր դիվանագիտական տկարության հետևանքը». քաղաքագետ

«Մեր դիվանագիտական տկարության հետևանքը». քաղաքագետ
196
Ուրբաթ, 17 հունիսի, 2022 թ., 14:36

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Մեր դիվանագիտական տկարության հետևանքը
Ադրբեջանի նախագահը երեկ սպառնացել է, որ եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ պահանջի, ապա Ադրբեջանն էլ նույնը կպահանջի Արևմտյան Զանգեզուրի ադրբեջանցիների համար:
Ալիևի պոռոտախոսությունն այլևս սահմաններ չի ճանաչում՝ առավելապես մեր դիվանագիտության տկարության հետևանքով. Բաքվին հաջողվել է Սյունիքը դարձնել հակամարտության մաս կամ առնվազն հակամարտությունը տեղափոխել Սյունիք։ Հայկական դիվանագիտությունը պետք է անի առավելագույնը՝ Ադրբեջանի արևմտյան շրջաններն ու Նախիջևանը կապող կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակման գործընթացում մեր երկրի ինքնիշխանության ու անվտանգության համար նոր ռիսկեր չստեղծելու համար»։