««Խաղաղության օրակարգին» թշնամին պատասխանում է պատերազմի խորհրդանիշներով». Վարդան Ոսկանյան
![]() 278 Շաբաթ, 18 հունիսի, 2022 թ., 16:12 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Էրդողանական վարչախմբից եկող «դրական» ազդակներն ավելացան ևս մեկով․ օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին նվիրեց Կոնստանդնուպոլիսը նվաճած օսմանյան սուլթան Մեհմեդ Բ-ի սրի կրկնօրինակը։ Ընդ որում, դրա հանձման ժամանակ էրդողանական վարչախմբի ներկայացուցիչը նշել է, որ Մեհմեդ Բ Նվաճողի սրի կրկնօրինակը նվիրում է «Ղարաբաղը նվաճողին»։ Մի կողմ թողնելով այն, որ Արցախի իբր «նվաճողը» զենքով կարողացել է տիրանալ հայկական երկրորդ հանրապետության միայն չնչին մասին՝ ավելի լայնարձակ տարածքներ «նվեր» ստանալով լոկ ստորագրության ուժով, իսկ Արցախն ամբողջությամբ այդպես էլ չի ընկել բարբարոսական բռնազավթման տակ, ուշագրավ է, որ «խաղաղության օրակարգին» թշնամին պատասխանում է պատերազմի խորհրդանիշներով։ Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ հայկական իրական հեռագնա օրակարգը պետք է միտված լինի թշնամու խաղաղեցմանը՝ Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության՝ Հարավային Կովկասի առողջ մարմնից հեռացման միջոցով»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
