«Արաբական Masdar ընկերությունը Բաքվի հետ համաձայնագիր է ստորագրել օկուպացված Շուշիում». Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արաբական Masdar ընկերությունը Բաքվի հետ համաձայնագիր է ստորագրել Ադրբեջանում 1 ԳՎտ հզորությամբ արևային կայանների կառուցման մասին:
Մեզ համար դա չէր ունենա որևէ նշանակություն, եթե այդ համաձայնագիրը չստորագրվեր օկուպացված Շուշիում՝ «Բաքվի էներգետիկ շաբաթ» միջոցառումների շրջանակներում: Masdar-ի հետ Բաքուն աշխատում է 2018-ից ի վեր, կողմերն արդեն հասցրել են մի քանի նախագիծ իրականացնել ու ստորագրել մի շարք համաձայնագրեր: Ուստի, արաբներին Շուշի բերելը, շոուին մասնակից դարձնելն ունի բացառապես քաղաքական նպատակ:
Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ՀՀ գործող պսևդո-իշխանությունները կապում են իրենց կողմից իրականացվող էներգետիկ քաղաքականությունը, «կանաչ» էներգետիկայի զարգացման հեռանկարները հիմնականում նույն Masdar-ի հետ (Արմեն Սարգսյան, ականջդ կանչի):
Հիշեցնեմ, որ դեռևս 2019թ. հուլիսին Masdar–ի և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» միջև ստորագրվեց համաձայնագիր՝ արևային ֆոտովոլտային (200մՎ), հողմային (200մՎ) և լողացող արևային էներգետիկայի ոլորտներում (100մՎ) համագործակցություն ծավալելու նպատակով:
Ես, իհարկե, չեմ ակնկալում, որ Երևանը տարակուսանք կհայտնի ընկերության ներկայացուցիչներին, առավել ևս՝ դուրս կգա համաձայնագրից: Սակայն պարզ է, որ հենց այդպես պետք իրեն դրսևորի Պետությունը»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
251Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
55613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
166513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
52212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
40112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
103511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
162811.08.2026, 21:04