«Թե բա՝ ձայնագրելը սխալ է, բա ճիշտը ո՞րն է՝ Արցախ ու Արծվաշեն հանձնե՞լը». Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարդում եմ Վարդազարյան Ռուբենի և Ջհանգիրյան Գագիկի զրույցի ձայնագրության վերաբերյալ կարծիքներ: Ողբալի է Հայաստանի տարածքում բնակվողների վիճակը: Գնահատականը՝ դեգրադացում:
Ուրեմն, վերջիններիս (նրանց զգալի հատվածին) չի հետաքրքրում ձայնագրության իմաստը, չի հուզում ձայնագրությամբ բացահայտված դատական համակարգում տիրող իրավիճակը, երկրի ապագան: Նրանք քննարկում են, ձայնագրողի ճիշտ կամ սխալ լինելը: Թե բա՝ ձայնագրելը սխալ է: Բա ճիշտը ո՞րն է: Արցախ ու Արծվաշեն հանձնե՞լը: Հազարավոր զոհե՞րը: Կորսված Հայրենի՞քը: Մահացող ա՞զգը: Ի դեպ, եթե ժամանակին այսօրինակ ձայնագրություններ հրապարակվեին, ապա Արցախ ու Արծվաշեն չէինք կորցնի, հազարավոր զոհեր չէինք ունենա, Հայաստանում էլ՝ Ազգ, այլ ոչ գողականներից և ջայլամներից կազմված բնակչություն կապրեր: Իսկ Վարդազարյան Ռուբենի սխալն այն է, որ ձայնագրության հրապարակումն ուշացրել է և այն պայմանավորել է տարատեսակ (այդ թվում անձնական) բնույթի հանգամանքներով»:

«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
62Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
99Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
164Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
170Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
125Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
75Երեկ, 22:12
«Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր». Ջևդեթ Յըլմազ
61Երեկ, 21:48
«Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք». Նիկոլ Փաշինյանի ելույթը (տեսանյութ)
62Երեկ, 21:36