Մանրամասներ՝ Երևանում մեկ մարդու կյանք խլած պայթյունից

«Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում հունիսի 18-ին տեղի ունեցած պայթյունի դեպքով, որը մեկ մարդու կյանք էր խլել, քրգործ է հարուցվել, տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հայտնել էինք, որ Երևանի Արին Բերդի թիվ 3/6 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկն էլ վնասվածքներ ստացել։
«Նախնական տվյալներով՝ հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արին-Բերդ փողոցում մետաղաձուլմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակցի կողմից գազային և թթվածնային բալոնների գործադրմամբ աշխատող գազակտրող սարքի միջոցով մետաղական դետալի կտրման աշխատանքներ կատարելու ընթացքում տեղի է ունեցել պայթյուն: Տարբեր մարմնական վնասվածքներից հիշյալ աշխատակիցը մահացել է, իսկ նույն տարածքում գտնվող մեկ այլ աշխատակից ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ»,–գրված է հաղորդագրության մեջ։
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ:
Տեղեկություններ են ստացվել, որ աշխատակցի մահվան պատճառ կարող է հանդիսանալ գազակտրող սարքի միջոցով նշված խողովակը կտրելու ընթացքում առաջացած պայթյունը:
Նշանակվել է դատապայթյունատեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք:
Նախաքննությունը շարունակվում է:

Սիրիայի արաբական բանակին պատկանող օբյեկտում հզոր պայթյուններ են որոտացել
168Երեկ, 23:54
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
134Երեկ, 19:06
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
351Երեկ, 15:42
Երեխան մահացած է ծնվել
165Երեկ, 11:30
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է
202Երեկ, 00:48
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. բնակիչներին տարհանել են
20320.09.2026, 18:30
Մանկատան երեխային ծեծած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
19220.09.2026, 18:12
36-ամյա գործարարին իր լավաշի փռում կախված են գտել
25320.09.2026, 17:48