Քաղաքացները դատապարտվել են պարեկներին կաշառք տալու համար

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության տարբեր աշխատակիցներին քաղաքացիների կողմից կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված ևս 2 երկու քրեական գործերով կայացվել են մեղադրական դատավճիռներ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Մասնավորապես՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով Ա. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար: Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2022թ. հունվարի 26-ին, իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու՝ սթափության վիճակի զննության չենթարկելու, ըստ այդմ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նա որպես կաշառք 20.000 ՀՀ դրամ գումար է առաջարկել պարեկին: Նույն պահին ոստիկանության ծառայողին կաշառք տալու կասկածանքով նա բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին:
2022թ. փետրվարի 15-ին քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու մասին: Համաձայնեցման վարույթի արդյունքով դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ՝ Ա. Խ.-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար և դատապարտել տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում Գ. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. նոյեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ պարեկային գումարտակի պարեկները Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում ծառայություն իրականացնելիս, ժամը 12:40-ի սահմաններում, նկատել են Գ. Ն.-ի կողմից վարած ավտոմեքենան և տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար կանգ առնելու ազդանշան են տվել: Ստուգման արդյունքում տեսուչները պարզել են, որ վարորդը ավտոմեքենան վարել է նաև սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցնելու և տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ գործող պայմանագիր չունենալու պայմաններում:
Երբ պարեկները վարորդին տեղեկացրել են նշված վարչական իրավախախտումների համար արձանագրություններ կազմելու մասին, Գ. Նազարյանն իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար պարեկներից մեկի գրպանն է դրել մեկ հատ 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ՝ որպես կաշառք՝ առաջարկելով արձանագրություն չկազմել և իրեն չենթարկել վարչական պատասխանատվության: Նույն պահին Գ. Նազարյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին: 2021թ. դեկտեմբերի 9-ին քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու մասին: Համաձայնեցման վարույթի արդյունքով դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ՝ Գ. Նազարյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար և դատապարտել տուգանքի՝ 200.000 ՀՀ դրամի չափով:
Պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված ևս 5 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնց դատաքննությունը շարունակվում է: Նույնաբնույթ մեկ քրեական գործ էլ գտնվում է նախաքննության փուլում: ՀՀ գլխավոր դատախազությունը վարորդներին հորդորում է ձեռնպահ մնալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և իրենց վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց ոստիկանության համապատասխան ծառայողներին կաշառք տալու հանցավոր և արատավոր երևույթից: Բոլոր նման դրսևորումները հանգեցնելու են անխուսափելի քրեաիրավական հետևանքների. նման հանցավոր արարք կատարած անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության:

«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
321:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
2321:24
«Պատմամշակութային շենքերի ու եկեղեցիների համար ճիշտ լուսավորությունը 2700K-3000K տաքության լույսն է». Էդուարդ Հայրումյան
3321:00
Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու
3020:54
Կնոջը պարբերաբար բռնության ենթարկած և նրան ընթացող մեքենայից դուրս հրած անձը կալանավորվել է
4420:48
«Նոր ճանապարհը ներառում է Տիգրանաշենով անցնող հատվածը». Մանե Թանդիլյան
6320:30
Արա Զոհրաբյանը նշանակվել է ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր
4220:24
«ՔՊ-ականներն ու ՀՅԴ-ականները վիճում են, թե ով է ավելի շատ բոլշևիկ». Միհրան Հակոբյան
5219:48