Լրտեսի փոխանցած վերջին տեղեկությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց հերթական լրտեսին բացահայտելու մասին: Բավականին մանրակրկիտ նկարագրված էին Արցախի Հանրապետության քաղաքացի, պետական համակարգի աշխատակից Ա. Հ.-ի գործողությունները, ով 2021-ի մայիսից Ֆեյսբուքի միջոցով հավաքագրվել է և օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակիցներին «ՀՀ-ում և Արցախում տիրող իրավիճակի, առանձին դեպքերի և գործընթացների վերաբերյալ տեղեկություններ» է հաղորդել: Մեկ տարվա ընթացքում երկու անգամ մեկնել է Ուկրաինա և Վրաստան, որտեղ գումարներ և նվերներ է ստացել ու պայմանավորվել ամենամսյա վարձատրության շուրջ:
Հաղորդագրության մեջ ասված է, որ նա փոխանցել է «Արցախի Հանրապետության տնտեսական վիճակի, Արցախի և ՀՀ-ի սոցիալական, քաղաքական իրավիճակի, առանձին գործընթացների, Արցախի ԱԳՆ-ի գործունեության, կառուցվածքի և ղեկավար կազմի, Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի, հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի, տեղահանված Արցախի քաղաքացիների թվի, պետության կողմից նրանց տրվող աջակցության եւ այլ տեղեկություններ, որոնք զգալի վնաս են հասցրել ԱՀ արտաքին անվտանգությանը»:
Մենք տեղեկացանք, որ լրտեսության մեջ բացահայտված կինը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է աշխատել, և նրա փոխանցած վերջին տեղեկությունը վերաբերել է Արցախի նախագահի՝ Մոսկվա կատարելիք ուղևորությանը: Ինքնաթիռի տոմս գնելուց րոպեներ անց Ադրբեջանը նոտա է հղել Մոսկվային՝ այդ այցի կապակցությամբ: Պարզվել է, որ գործակալը շատ «օպերատիվորեն» փոխանցած է եղել տեղեկատվությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
2018:24
Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար
4018:06
«Բավակա՛ն է ձեր ապաշնորհ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները»․ Գառնիկ Դանիելյան
5516:36
«Թեկնածու ծնողին սպառնում են, որ՝ տղեդ բանակում է ծառայում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
8413:30
«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին
8213:06
«Քաղաքական նպատակներով ՀԷՑ-ի հետ կապված աղմուկը չափազանց մեծ էր. ինչո՞ւ «Վեոլիա ջրի» դեպքում նույն մոտեցումը չկա». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
9312:30
«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ». Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
10212:00
Բողոք-դիմում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին
7711:42